News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Եթե նախկինում ազդեցության լծակներ չունեինք Հայաստանում ռուսական հեռուստաալիքներին հեռարձակման վրա, ապա ՌԴ կառավարության հետ նոր պայմանագրի կնքումից հետո նման լծակներ են հայտնվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այդ լծակները կկիրառվեն ռուս գործընկերների հետ համատեղ: Նա պարզաբանեց, որ այժմ ռուսական հեռուստաալիքներին նոր պահանջներ են առաջադրվել՝ հարգանք դրսեւորել Հայաստանի կամ հայ ժողովրդի համար հիշատակի ամսաթվերի հանդեպ (օրինակ, սգո օրերին չհեռարձակել ժամանցային ծրագրեր), չմիջամտել Հայաստանում ընտրական գործընթացներին, հարգել արտակարգ կամ ռազմական դրության նորմերը, բացառել կոնտենտի հեռարձակումը, որը նվաստացնում է հայերի ազգային արժանապատվությունը եւ այլն: «Բացի այդ, այսօր Հայաստանի Հանրայի հեռուստատեսությունը եզակի լիցենզիա է ստացել եւ կարող է առանց հավելյալ պահանջի հեռարձակել ռուսական մալուխային ցանցում: Այսինքն՝ առավելությունները ոչ թե միակողմանի են, ինչպես նախկինում, այլ երկկողմանի»,-հավելեց Հակոբյանը:   

Արտասահմանյան հեռարձակողը, ինչպես պարզաբանեց Հակոբյանը, չի կարող մասնակցել լիցենզիա ստանալու մրցույթին, սակայն հնարավորություն ունի հեռարձակման մասին միջպետական պայմանագիր կնքել, ինչպես դա տեղի ունեցավ «Միր» հեռուստաալիքի հետ: «Ինչ վերաբերում է CNN-ին, ապա դա ոչ պետական ալիք է (ԱՄՆ-ում նման բան ընդհանրապես չկա), ուստի այդ ալիքի հետ անհնար է հեռարձակման մասին միջպետական պայմանագիր կնքել»,-եզրափակեց Տիգրան Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ucom-ը շարունակում է սատարել կանաչ էներգետիկայի տարածմանը Հայաստանի համայնքներում
9,9 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանն ապահովելու է համայնքի ենթակառուցվածքներն էլեկտրաէներգիայով...
Ամենաշատ