News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Պատերազմի ընթացքում, երբ բոլորիդ կողմից հաճախակի մեջբերվող եւ նոյեմբերի  9–ից 10–ի հայտարարության մասին մեր երկրի համար բացասական խոսելուց առաջ եղել են գործընթացներ, որոնք ուղղված են եղել ոչ թե՛ դեպի Հորադիզ, դեպի այն տարածքներ, որտեղ ճակատամարտեր էին տեղի ունենում, ոչ թե դեպի Բաքու, այլ դեպի Երեւանի կառավարական շենք, դեպի իշխանության զավթում։ Այս մասին այսօր՝ հունվարի 27–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Պատերազմի ընթացքում, երբ բոլորիդ կողմից հաճախակի մեջբերվող եւ նոյեմբերի 9–ից 10–ը հայտարարության մասին բացասական խոսելուց առաջ եղել են գործընթացներ, որոնք ուղղված են եղել ոչ թե՛ դեպի Հորադիզ, դեպի այն տարածքներ, որտեղ ճակատամարտեր էին տեղի ունենում, ոչ թե դեպի Բաքու, այլ դեպի Երեւանի կառավարական շենք, դեպի իշխանության զավթում եւ բնական է, որ կարելի է ենթադրել, որ այդ պրոցեսը շատ քաղաքական թեւերի  է ձեռք  տվել եւ քաղաքական տարրերը՝ նախկին իշխանություններից սպասել են, որ այս իրավիճակից հետո իրենց ձեռքերը տաքացնեն այն ամենի վրա, ինչը կստացվի»,– ասաց նա»։

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, եթե վարչապետի հրաժարականին չհասնեն Սահմանադրական ճանապարհով, ապա կդիմեն ապստամբության, Ալեն Սիմոնյանը միայն ասաց. «Թող փորձի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ