Չորեքշաբթի` հունվարի 27-ին, Տոկիոյի կենտրոնական թաղամասերից մեկում սուտակ են գողացել, որը մոտ 3 միլիարդ իեն (գրեթե 29 միլիոն դոլար) է գնահատվել: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել թանկարժեք քարի վաճառքի հնարավոր գործարքի շուրջ բանակցությունների ժամանակ:
Ոստիկանության աշխատակիցներն այժմ փնտրում են երկու տղամարդու, ովքեր, ըստ բողոքը ներկայացրած անձանց, գողացել են սուտակը եւ անհետացել հանցագործության վայրից: