News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենը հունվարի 26-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում անձնական հանդիպման կամ այցերի հեռանկարները չեն քննարկել, սակայն պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անձնական հանդիպում, որպես այդպիսին, չի քննարկվել, այցերի թեման չի քննարկվել, սակայն ընդգծվել է երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունն ու մտադրությունը»,- ասել է նա:

Պեսկովի խոսքով` զրույցը տեղի է ունեցել Մոսկվայի նախաձեռնությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ