News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Իմ դիվանագիտական անձնագիրն էլ իմ աշխատասենյակում է հիմա, պարզապես իմ սենյակ չի հաջողվել մտեն, կարող էին նաեւ դիպլոմս գողանալ, հիմա վարչապետինը գողացել են: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով նրան, որ օրերս համացանցում ցուցադրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:

«Ես չեմ հասկանում, թե ի՞նչ ինտրիգ կա նրա մեջ, որ կարելի է որեւէ պաշտոնյայի անձնագիր կամ այլ փաստաթուղթ գողանալ: Եթե կարելի է մտնել վարչապետի տուն ու հեռախոս գողանալ, ապա հաստատ կարելի է նաեւ մտնել աշխատասենյակ անձնագիրը գողանալ, ես դրանում վստահ եմ: Ինչո՞ւ պետք է բոլոր փաստաղթերի մասին հայտարարվեր: Ես ձեզ ասում եմ՝ բազմաթիվ փաստաթղթեր են գողացել, անձնական իրեր: Ես ընդհանրապես սխալ եմ համարում, որ հայտարարվեց, որ օծնելիք ու ժամացույց են գողացել, որովհետեւ շատ անձնական ու ոչ կարեւոր բան է, պետք էր միայն քրգործով տալ: Ուղղակի պահը հուզական լինելով ասվել է, որ ինչքան մանր են եղել դրդապատճառները, որ գողացել են օծանելիք կամ հեռախոս»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը ցնդաբանություն համարեց տարածվող լուրերը, թե ադրբեջանցիներին հայկական անձնագրեր են բաժավել. «Ենթադրեքն ճիշտ է, հազարավոր անձնագրեր են բաժանվել ադրբեջանցիներին, դա ի՞նչ կապ ունի վարչապետի անձնագրի հետ: Ո՞րն է էդտեղ ինտրիգը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ