News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ոչ թե այդքան լեգիտիմության խնդիր կա, այլ տեղի է ունեցել մի արհավիրք, որից հետո կարիք կա ՀՀ քաղաքացու առջեւ կանգնել եւ լսել, թե նա ինչ է ասում: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների անհրաժեշտության հարցին:

«Միգուցե այն հարցումները, որոնք բոլորն անցկացնում են, եւ դա գաղտնիք չէ, որ այսօրվա իշխող ուժը ունի առաջին տեղը, այդքան էլ ճիշտ չեն, միգուցե կա ուժ, որը կարող է գալ եւ փոխարինել կամ լավ բան առաջարկել: Ես կարծում եմ, որ այդ ուժը չկա, քաղաքացիներն էլ են կարծում, որ չկա, եւ շատերն ինձ մեղադրում են, երբ ես  խոսում եմ արտահերթ ընտրությունների մասին: Բայց ես կողմ եմ արտահերթ ընտրություններին, որովհետեւ  այդ լարվածությունը, քաղաքական հարցադրումների շարանը, որ արդարացիորեն կա, պետք է դրանք իրենց պատասխանն ստանան, որ բոլորն էլ տեսնեն՝ ինչն ինչոց է.,-ասաց նա:

Այն տեսակետին, որ իշխող ուժը մտավախություն ունի, որ եթե արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով վարչապետը հրաժարական տա, ապա ընդդիմությունից կառաջադրվեն վարչապետի թեկնածուներ եւ «Իմ քայլը» կքվեարկի այդ նոր թեկնածուներից մեկի օգտին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Իշխող ուժը որեւէ մեկից չի վախենում, երբ ասում է՝ եկեք գնանք ժողովրդից հարցնենք: Չէր որ պատգամավորները, որոնք ձեր նշած տրամաբանության մեջ կարող էին ինչ-որ ձեւով երկմտել, նույնպես պետք է հենվեն տրամադրությունների վրա:

Այո, վարչապետը հրժարական կտա եւ մենք կգնանք ընտրությունների, բայց դրա համար պետք է երկու անգամ վարչապետ չընտրվի: Մտցնել հարցի լուծումը այս փոքր դահլիճ եւ մի քանի տասնյակով որոշել, անընդունելի է: Եթե կա հարց, որը պետք է լուծվի, դա պետք է լուծի ՀՀ քաղաքացին: Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել՝ վարչապետի հրաժարականով կլինի, թե ինչ-որ մարմին լուծարելով կլինի, գնանք ընտրությունների: Իսկ ընտրություններից վախենում է ընդդիմությունը, որովհետեւ վերադառնալով հարցումներին, ունեցած տեղեկություններին,  վստահեցնում եմ, որ որեւէ ընդդիմադիր ուժ չունի նույնիսկ երկնիշ վարկանիշ ՀՀ ժողովրդի շրջանում: Քաղաքացիների գերակշիռ մասը բավականին անտարբեր, բավականին հոգնած է բոլոր ուժերից, բայց ընդդիմադիր որեւէ ուժ չի կարող պարզենալ նույնիսկ երկնիշ թվով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիայից հետո Երեւանում ընդհատվեցին սղոցի եւ ծանր տեխնիկայի ձայները...
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
Ամենաշատ