News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Mediaport-ը գրում է. «Արարատ Միրզոյանի, աներձագ Հրաչի, Լուլուի, Սիսակ Գաբրիելյանի եւ եւս 8 հոգու պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձեւակերպվել է որպես գործուղում. բյուջեից նրանց հատկացվել է ճանապարհածախս, հյուրանոցի համար գիշերավարձ, գրպանի ծախսի գումար (օրապահիկ), ինչպես նաեւ առանձին գումար «ներկայացուցչական ծախսերի համար»

Mediaport-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթի համաձայն, Արարատ Միրզոյանը համապատասխան հրամանը ստորագրել է 2020թ.-ի հոկտեմբերի 16-ին`պատերազմի ամենաթեժ օրերին, երբ հազարավոր հայեր՝ Սփյուռքում ու Հայաստանում, գումար էին հանգանակում «Հայաստան համահայկական հիմնադրամին» եւ կամավորագրվում էին, մինչդեռ Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի աներձագն ու մյուսներն անգամ Արցախ մեկնելու ճանապարհածախսն էին փաստորեն բյուջեից վերցնում:

Եվ մինչ բանակը կռվում էր, հարկատուների հաշվին Արցախ հասած «իմքայլականները» ժամանակ էին անցկացնում Ստեփանակերտի ռեստորաններում, իսկ այդ ընթացքում էլ Հայաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանը մուննաթ էր գալիս ժողովրդի վրա, թե «թասիբի կաթսան չի եռում»»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ