News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հավատարիմ մնալով հասարակության հետ արժեքներն ու մարտահրավերները կիսելու իր պատրաստակամությանը, Ֆիլիպ Մորրիս Արմենիան աջակցում է Հայաստանի Մարդկային Ռեսուրսների ասոցիացիայի կողմից նախաձեռնած «Նոր էջ» նախագծին։

Հետպատերազմյան շրջանում մշակված այս նախագծի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի մարտական գործողությունների հետևանքով տուժած 18-30 տարեկան մոտ 1000 հայ երիտասարդի։ Մասնագիտական կողմնորոշման, ուսուցման և զարգացման ծրագրերի միջոցով երիտասարդները կկարողանան վերաիմաստավորել սեփական ներուժն ու հնարավորությունները, ձեռք բերել հմտություններ աշխատաշուկա մուտք գործելու համար և վերադառնալ լիարժեք կյանքին:

«Նոր էջ» նախագիծը համագործակցելու է շուրջ 500 կազմակերպությունների ու կառույցների, ինչպես նաև ՀՀ ընկերությունների ու գործատուների հետ։ Ծրագրում ներգրավված մասնագետների շնորհիվ հնարավոր կլինի համադրել նախագծի մասնակիցների հետաքրքրություններն ու մասնագիտական հնարավորությունները ՀՀ գործատուների ներկայացրած աշխատուժի պահանջարկի հետ։ Արդյունքում թիրախային խմբի երիտասարդները ոչ միայն ձեռք կբերեն ու կվերականգնեն իրենց մրցունակությունն աշխատաշուկայում, այլև կունենան ժամանակի և աշխատաշուկայի պահանջներին համահունչ հմտություններ ու գիտելիքներ։

«Ստեղծված իրավիճակում անկարելի է անտարբեր մնալ այն դժվարությունների նկատմամբ, որոնց առջև կանգնել են բազմաթիվ հայ երիտասարդներ։ Դա է պատճառը, որ հունվարից մեկնարկել ենք «Նոր էջ» ծրագիրը։ Փորձելով Հայաստանում զարգացնել մասնագիտացված մարդկային ռեսուրսների համայնքը, մենք մեր աջակցությունը դրսևորելու ենք հենց մասնագիտական կողմնորոշման խթանման ու գործատու-աշխատակից կապի ապահովման միջոցով։ Կոչ ենք անում բոլոր ընկերություններին, որոնք նույնպես անտարբեր չեն խնդրի նկատմամբ ու պատրաստ են իրենց լուման ունենալ երիտասարդների՝ լիարժեք կյանքի վերադառնալուն, միանալ նախագծին», - նշել է Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը։  

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը գործում է աշխարհի մոտ 180 երկրներում։ Ու ամեն երկրում էլ մենք հասարակության ներդաշնակ մի մասն ենք։ Հենց դրանով է պայմանավորված հասարակության հետ մարտահրավերներ կիսելու ու համատեղ արժեքներ ստեղծելու ընկերության ձգտումը։ Դժվար պահերին կարելի է ոչինչ չանել։ Բայց Ֆիլիպ Մորրիսն այլ ուղի է ընտրել՝ հավատալով, որ բիզնեսի ու հասարակության ընդհանուր ջանքերով կարելի է կերտել ավելի լավ ապագա։ Վստահ ենք, որ «Նոր էջ» նախագիծը կօգնի 1000 երիտասարդներին վերագտնել իրենց ու ճիշտ ընտրություն կատարել իրենց մասնագիտական ճանապարհի ամեն փուլում», - մեկնաբանել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ