News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ոսկե միլիարդի» համար աշխատող տնտեսությունը կայուն լինել չի կարող: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին ունեցած ելույթի ժամանակ, որն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով առցանց է անցկացվում, հայտնում է ՌԲԿ-ն:

«Միանգամայն պարզ է, որ աշխարհը չի կարող ընթանալ այնպիսի տնտեսության կառուցման ճանապարհով, որն աշխատում է մեկ միլիոն մարդու կամ նույնիսկ ոսկե միլիարդի համար: Դա պարզապես դեստրուկտիվ դիրքորոշում է: Այդպիսի մոդելն ըստ սահմանման անկայուն է»,- ասել է նա:

Նրա խոսքով` «այժմ կարեւոր է ընդհանուր արձանագրումից անցնել գործողության», այսինքն` իրական ջանքեր եւ ռեսուրսներ ուղղել ինչպես առանձին երկրների ներսում սոցիալական անհավասարության կրճատման, այնպես էլ մոլորակի տարբեր երկրների եւ տարածաշրջանների տնտեսական զարգացման մակարդակի աստիճանական մերձեցման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ