News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

AstraZeneca բրիտանա-շվեդական դեղագործական ընկերությունը հերքում է մեղադրանքներն այլ երկրներին Եվրամիության համար նախատեսված պատվաստանյութերի մատակարարման մեջ: Այս մասին հայտնում է DW-ն ընկերության ղեկավար Պասկալ Սորիոն:

AstraZeneca-ն իր պատվաստանյութը «որեւէ տեղ շահույթ ստանալու համար չի վաճառում», ընդգծել է Սորիոն` նշելով, որ ընկերությունը «գումար չի վաստակում այս պատվաստանյութով եւ արդարացի է Եվրոպայի նկատմամբ»: Իսկ Եվրահանձնաժողովում կասկածներ են հասունանում, որ պատվաստանյութերի` ԵՄ մատակարարման ընդհատումները կարող են կապված լինել այն բանի հետ, որ AstraZeneca-ն ԵՄ-ի համար նախատեսված պատվաստանյութերի մի մասը մատակարարում է Մեծ Բրիտանիա եւ ԵՄ անդամ չհանդիսացող այլ երկրներ: Երկուշաբթի AstraZeneca-ի ներկայացուցիչները չկարողացան բացատրել, թե ինչ է կատարվում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ. հաջորդ հանդիպումը նախատեսված է չորեքշաբթի օրը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին, որն այս տարի անցկացվում է առցանց ձեւաչափով, ԵՄ-ի հետ պայմանագիր կնքած արտադրողներին կոչ է արել կատարել ստանձնած պարտավորությունները: Հունվարի 22-ին AstraZeneca-ն անսպասելիորեն հայտարարեց, որ արտադրական կարողությունների բացակայության պատճառով մինչ մարտի վերջ ի վիճակի չէ համաձայնեցված ծավալներով մատակարարել պատվաստանյութը ԵՄ-ին: Բրյուսելի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով` առաջին եռամսյակում ընկերությունը կարող է առավելագույնը 31 միլիոն դեղաչափ մատակարարել` նախատեսվածից 60 տոկոսով պակաս:

2020-ի օգոստոսին կնքված պայմանագրի համաձայն` ԵՄ-ն այս ընկերությունից պետք է մինչեւ 400 միլիոն դեղաչափ պատվաստանյութ ստանա: Ինչպես նշել է ԵՄ ներկայացուցիչը, գործարքի շրջանակներում AstraZeneca-ն 336 միլիոն եվրո կանխավճար է ստացել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ