News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհի տարբեր երկրներում գործող hայագիտական ​​կենտրոնների թիվը կավելանա: Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` արդեն գոյություն ունեցող 8 հայագիտական ​​կենտրոններին նախատեսվում է ավելացնել եւս երկուսը: «Ես չէի ցանկանա բացել փակագծերը` թե կոնկրետ որտեղ են գտնվելու այդ հայագիտական ​​կենտրոնները: Դա պայմանավորված է մի քանի գործոններով, եւ այժմ մենք աշխատում ենք մեր դեսպանատների հետ: Շատ կարեւոր է, որպեսզի ընդունող կողմը շահագրգռված լինի համաֆինանսավորմամբ եւ այս ծրագրի իրականացման շարունակականության ապահովմամբ»,- ասաց Մարտիրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ