News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Boeing 737 Max-ի արդիականացված տարբերակը հաստատվել է Եվրոպայում թռիչքների վերսկսման համար`գրեթե երկու տարվա ստուգումներից հետո, որ սկսվել էին երկու ինքնաթիռի վթարներից հետո, որոնց պատճառով այդ ինքնաթիռները հանվել էին շահագործումից: Այս մասին հայտնել է Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը:

EASA-ի կողմից թույլատրված փոփոխությունները ներառում են ծրագրային ապահովման թարմացման փաթեթ, էլեկտրական համակարգի վերամշակում, տեխնիկական սպասարկման ստուգումներ, գործարկման ձեռնարկի թարմացում եւ նոր անձնակազմի ուսուցում:

«Մենք երկար ճանապարհի վրա հասել ենք կարեւոր հանգրվանի»,- ասել է EASA-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Կայը:

«EASA-ի կողմից մանրակրկիտ վերլուծությունից հետո մենք որոշեցինք, որ 737 MAX-ը կարող է անվտանգ վերադառնալ ծառայության: Այս գնահատումն իրականացվել է Boeing-ից կամ Քաղավիացիայի դաշնային վարչությունից լիակատար անկախությամբ եւ առանց որեւէ տնտեսական կամ քաղաքական ճնշման։ Մենք բարդ հարցեր էինք տալիս այնքան ժամանակ, քանի դեռ պատասխաններ չէինք ստանում եւ պնդում էինք, որ գտնվեն դրանց լուծումները, որոնք կբավարարեին անվտանգության մեր խիստ պահանջներին: Մենք իրականացրել ենք սեփական թռիչքային փորձարկումներ եւ սիմուլյատորներով սեանսներ»։

Ինքնաթիռների թռիչքները դադարեցվել էին 2019-ի մարտին՝ 2018-ի հոկտեմբերի 29-ին Ջակարտայի մերձակայքում Lion Air-ի եւ 2019-ի մարտի 10-ին Ethiopian Airlines-ի չվերթների կործանումից հետո, որոնց հետեւանքով 346 մարդ էր զոհվել: Քննիչները պարզել են, որ աղետի պատճառը համակարգչային անսարքությունն է եղել։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ