News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ՌԾՈւ-ն արդեն այս տարի թուրքական Bayraktar Tactical Block 2 (TB2) անօդաչու թռչող սարքեր կստանա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՌԾՈւ հրամանատար, փոխծովակալ Ալեքսեյ Նեյջպապան Օդեսայում թուրքական Baykar Makina ընկերության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ՝ ֆեյսբուքում հայտնել է Ուկրաինայի ՌԾՈւ-ն:  

«Այս տարի Ուկրաինայի ՌԾՈւ-ն կստանա լավացված հնարավորություններով անօդաչուռ թռչող սարքերի համալիր, որոնք կգործեն՝ ի շահ ՌԾՆ-ի ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում»,-ասել է Ուկրաինայի ՌԾՈւ հրամանատարը, հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը:

Փոխծովակալ Ալեքսեյ Նեյջպապան շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերներին համագործակցության համար: Նիստի արդյունքներով միջոցառումների ծրագրի իրականացման ընդհանուր կարգ է մշակվել: 

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը եւ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը հուշագիր են ստորագրել ռազմանավերի, անօդաչու թռչող սարքերի ստեղծման հարցով համատեղ նախագծեր իրականացնելու մտադրության մասին:

Միեւնույն ժամանակ, Տարանը եւ ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը շրջանակային ռազմական համաձայնագիր են ստորագրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ