News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ գերիներին վերադարձնելու հարցը քննարկվում է Ադրբեջանի իշխանությունների հետ: Այս մասին հունվարի 27-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը:

«Բնականաբար, այս հարցը քննարկվում է Ադրբեջանի իշխանությունների հետ, հենց որ այդպիսի հնարավորություն է հայտնվում: Ամեն դեպքում մենք երկու կողմերի հետ քննարկում ենք բոլոր հնարավոր խնդիրները: Իհարկե, մենք հասկանում ենք հայ ընտանիքների զգացումները, հատկապես նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց որդիներին: Ռազմագերիների խնդրի վերաբերյալ հիմնական մանդատը ԿԽՄԿ-ի ձեռքում է, նրանք աշխատում են այս ուղղությամբ: Բայց, բնականաբար, մենք ցանկացած հնարավորության դեպքում բարձրացնում ենք այս հարցը»,- հայտարարեց պետքարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ