News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելցի զինվորականները թարմացնում են Իրանի դեմ իրենց օպերատիվ ծրագրերը: Այս մասին հայտարարել է Իսրայելի ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոխավին՝ նշելով, որ 2015 թվականի միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի վերադարձը «սխալ կլինի», հաղորդում է Reuters-ը:

Այդ նկատառումն ակնհայտ ազդանշան է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որպեսզի նա զգուշությամբ մոտենա Իրանի հետ ցանկացած դիվանագիտական հարաբերության: 

«2015 թվականի միջուկային համաձայնագրին վերադարձը, կամ էլ նույնիսկ եթե դա նմանատիպ համաձայնագիր է որոշ լավացումներով, վատ է եւ սխալ օպերատիվ եւ ռազմավարական տեսանկյունից»,-ասել է նա:

Իրանի գործարքից Վաշինգտոնի դուրսբերումից հետո Իրանն աստիճանաբար դադարեցրել է համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների կատարումը: 

Կոխավին ասել է, որ Իրանի այդ գործողությունները ցույց են տալիս, որ վերջին հաշվով նա կարող է արագ առաջ գնալ: «Այդ հիմնարար վերլուծության ֆոնին ես հանձնարարել եմ Իսրայելի պաշտպանության ուժերին մի շարք օպերատիվ ծրագրեր պատրաստել ՝ ի հավելումն արդեն գոյություն ունեցողների»,-ասել է Կոխավին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ