News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախում պատերազմական գործողությունների և կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրումից հետո 6 քաղաքացի է դադարեցրել իր անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ևս 1 կուսակցական էլ սառեցրել է անդամակցությունը։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔՊ կուսակցությունից։

Փոխարենը, 2020թ. հոկտեմբերի 1–ից մինչև 2021թ. հունվարի 1–ը կուսակցությանն անդամակցելու հայտ է ներկայացրել 176 քաղաքացի։

Դիտարկենք, թե ովքեր են անդամակցում պատերազմը տանուլ տված և կապիտուլացիոն համաձայնագիր ստորագրած իշխող կուսակցությանը։Կուսակցության շարքերը համալրած քաղաքացիներից է, օրինակ, դերասան Գնել Սարգսյանը, որը օրեր առաջ ընտրվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի խորհրդի անդամ։ Սարգսյանը, որը հաճախ է «լայվ» մտնում  և պաշտպանում Նիկոլ Փաշինյանին՝ մեկնաբանելով խորհրդի անդամ ընտրվելու որոշումը, նշել էր. «Չէի ուզում մտնել քաղաքական դաշտ, բայց սրանով ես որոշակի ամրապնդում եմ իմ դիրքերը և ցույց եմ տալիս նաև, որ հավատարիմ եմ 2018 թվականի հեղափոխությանը»։ Դերասանը տեղեկացրել է, որ կուսակցությանը անդամագրվելու առաջարկ ստացել է մի քանի տեղից և չի բացառել, որ հնարավոր է մասնակցի նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրա մասին հստակ հայտարարվի։

Թեև արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որևէ պաշտոնական տեղեկություն չկա, այնուամենայնիվ, «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն սկսել է ոչ պաշտոնական քարոզարշավը և ակտիվ հանդիպումներ է ունենում տարածքային կառույցների անդամների և համակիրների հետ։ Մասնավորապես՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների են պատրաստվում և  իշխանության վերարտադրությանն են լծվել ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը, վարչության անդամներ Ռոմանոս Պետրոսյանը և վարչապետի նորանշանակ խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Մեր տեղեկություններով՝ հանդիպումների ժամանակ ՔՊ–ական վերնախավը կուսակցականների մոտ  արդարանում է, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել ստորագրել կապիտուլացիոն ակտը և որ շուտով Արևմուտքի աջակցությամբ երկիրը թռիչքաձև զարգանալու է՝ միաժամանակ «ոսկե սարեր» խոստանալով շարքային կուսակցականներին։ 

Տպել
Ամենաշատ