News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSYAN.com-ը:

Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի եկեղեցու փողոցում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

 Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Արցախի Հանրապետության բնակիչ, 51–ամյա Սասուն Հակոբյանի վարած ВАЗ 21214 մակնիշի 77 CG 577 համարանիշի ավտոմեքենայում՝ ընթացքի ժամանակ:

Մինչ հրշեջների ժամանումը, վարորդը փորձել է մարել հրդեհը, ինչի հետևանքով էլ այրվածքներ է ստացել: Ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արարատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Արարատ» բժշկական կենտրոն, տեղում ցուցաբերել են առաջին անհրաժեշտ օգնությունը, որից հետո տեղափոխել են Երևանի «Այրվածքաբանության Ազգային Կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ