News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՀ նախագահի հրամանագրով՝ ԱՀ փ/ծ գնդապետ Մեխակ Ալեքսեյի Արզումանյանը նշանակվել է ներքին գործերի նախարարության համակարգում գործող ԱԻ պետական ծառայության տնօրեն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Մեխակ Արզումանյանի կենսագրական տվյալները.

ծՆՎԵԼ Է 1982թ., հունիսի 19, ք.Ստեփանակերտում:

Կրթություն.

1989-1999թթ. սովորել է ք.Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան N7 միջնակարգ դպրոցում:

2002թ. ընդունվել և 2007թ. ավարտել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի հեռակա ուսուցման ՆԶՊ և ֆիզկուլտուրայի բաժինը:

2008-2010թթ. սովորել է ՌԴ ԱԻՆ քաղպաշտպանության ակադեմիայում:

Ծառայությունը ԱՀ ՊԲ-ում.

2000-2002թթ ժամկետային պարտադիր ծառայության է անցել ՊԲ շարքերում:

Աշխատանքային գործունեություն.

2003թ. աշխատանքի է անցել ԱՀ ԱԻՊԾ-ում (նախկինում՝ ԱԻՎ), որպես փրկարար:

2005թ. նշանակվել է ջոկի հրամանատար: 2010-ին՝ խմբի հրամանատար:

2011թ. նշանակվել է Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանատար:

2020թ. հունիսի 2-ին նշանակվել է փրկարար ուժերի վարչության պետ: Նույն թվականի դեկտեմբերի 1-ին՝ ԱԻՊԾ տնօրենի հրամանագրով, նշանակվել է տնօրենի տեղակալ:

2021թ. ԱՀ նախագահի հրամանագրի համաձայն նշանակվել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տնօրեն:

Ծառայողական կոչումը.

Գնդապետ

Անձնական տվյալներ.

Ընտանեկան դրությունը՝ ամուսնացած, ունի երկու զավակ:

Պետական պարգևներ.

2012թ. պարգևատրվել է «Լավագույն հրշեջ փրկարար» մեդալով:

2014թ. ԱՀ վարչապետի կողմից պարգևատրվել է «Վարչապետի հուշամեդալ»-ով:

2016թ. ԱՀ նախագահի կողմից, մասնագիտական տոնի կապակցությամբ, պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

2016թ. ՀՀ ՊՆ կոմից պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով:

2017թ. ԱՀ ԱԻՊԾ տնօրենի կողմից պարգևատրվել է «Անվեհեր փրկարար» գերատեսչական մեդալով:

2020թ. ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ