News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բայդենի վարչակազմը ժամանակավորապես դադարեցրել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած մի քանի խոշոր զենքերի վաճառքը, հայտնում է AP-ն:

Պաշտոնատար անձինք ասում են, որ կասեցված գործարքների թվում է 23 միլիարդ դոլարի F-35 կործանիչների մատակարարումը ԱՄԷ-ին: Այս գործարքը, ինչպես մի շարք այլ գործարքներ, որոնք կապված էին Պարսից ծոցի արաբական երկրներին ամերիկյան զենքի վաճառքի հետ, խիստ քննադատության են ենթարկվել Կոնգրեսի դեմոկրատների կողմից:

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ նոր վարչակազմը վերանայում է վաճառքները եւ դեռ չի որոշել, թե իրականացվելու են արդյոք դրանք: Նա կասեցումը անվանել է «սովորական վարչական գործողություն», որը նոր վարչակազմերի մեծ մասը ձեռնարկում է զենքի լայնածավալ վաճառքի հետ կապված:

«Պետդեպարտամենտը ժամանակավորապես դադարեցնում է որոշ անավարտ պաշտպանական մատակարարումների եւ վաճառքի իրականացումը, որպեսզի նոր ղեկավարությանը հնարավորություն տրվի հետազոտություն անցկացնել»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Սա սովորական վարչական գործողություն է, որը բնորոշ է անցումային գործընթացների մեծամասնությանը, եւ ցույց է տալիս վարչակազմի նվիրվածությունը թափանցիկությանը եւ պատշաճ կառավարմանը, ինչպես նաեւ այն բանի ապահովմանը, որ ԱՄՆ-ի զենքի վաճառքը համապատասխանեցվի անվտանգության ավելի ուժեղ գործընկերներ ստեղծելու մեր ռազմավարական նպատակներին»,- նշել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ