News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք արդեն երրորդ անգամ ենք այս իրավիճակում հայտնվում, երբ չգիտենք, թե Հոգաբարձուների խորհրդի նիստն ով պետք է կազմակերպի: Այս մասին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը:

«Նույնիսկ լիազոր մարմնի կողմից այն կարգավորումը, որ ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությունը, դա ռեալ հիմք չէ նիստ հրավիրելու համար: Ըստ կանոնադրության նիստը պետք է հրավիրի նախագահը, իսկ խորհուրդը նախագահ չունի: 2020-ի օգոստոսի 25-ի նիստը հրավիրել է Գեւորգ Մուրադյանը, բայց նա նման լիազորություն ունե՞ր, թե չուներ: Հունվարի 22-ի նիստը ով է հրավիրել: Մենք 8 ամիս նախագահ չունենք եւ չգիտենք ինչ անել:

Մենք պետք է կարգավորում տանք, ո երբ Հոգաբարձուների խորհրդի նախագահը հրաժարական է տալիս կամ կազմում այլեւս չէ, ինչ պետք է անի Խորհուրդը, որ հաջորդ նիստի հրավիրման հետ կապված կասկածի տակ չդրվի խորհրդի նիստի օրինականությունը»,-ասաց նա:

Նշենք, որ այսօրվա նիստում Հոգաբարձուների խորհուրդը նախագահ է ընտրելու: Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի` 2020 թվականի օգոստոսին վերընտրված նախագահ Գեւորգ Մուրադյանն ազատման դիմում էր գրել եւ ներկայացրել ՀՀ կառավարություն։ Ըստ մամուլի տեղեկությունների, հրաժարականի պատճառն այն էր, որ հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը վիճարկում է Գ. Մուրադյանի նշանակման օրինականությունը։ Հասկանալով, որ դատարանով իր լիազորությունները դադարեցվելու են, Մուրադյանն առաջ էր ընկել եւ ինքն է դիմում գրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ