News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհում շնաձկների (Selachii) եւ կատվաձկների (Batomorphi) պոպուլյացիաներն ուսումնասիրող կենսաբանները հրապարակել են տագնապահարույց հետազոտություն, որը ցույց է տալիս վերջին կես դարում այս տեսակների թվաքանակի արագ կրճատումը: Գիտնականները նշում են, որ այսպիսի իրադարձությունները հարուցում են ալիքի էֆեկտ, որը կարող է ազդեցություն գործել ընդհանրապես օվկիանոսի էկոհամակարգի վրա, փոխանցում է Nat-geo-ն: 

Շնաձկներն ու կատվաձկները ցամաքից այնքան հեռու են բնակվում, որ միջինվիճակագրական մարդը կարող է նրանց երբեք չտեսնել բնակության բնական միջավայրում: Հազարամյակների ընթացքում նրանց հեռու գտնվելը այս տեսակներին թույլ է տվել զգալիորեն խուսափել մարդկանցից: Բայց 1950-ական թվականների սկզբից ձկնարդյունաբերական նավախմբերը սկսել են հասնել նաեւ այդ ջրերին ու աստիճանաբար ընդլայնել իրենց գոտիները, որ յուրացնեն ամբողջ համաշխարհային օվկիանոսը:

Նույն ժամանակահատվածում շնաձկների եւ կատվաձկների մսի, ինչպես նաեւ այս ձկների լողակների, խռիկների սկավառակների եւ լյարդի յուղի աճող պահանջարկը հանգեցրել է մոտ 30 ծովային տեսակների որսի կտրուկ մեծացման: Կենսաբանները տագնապի կոչնակ են հնչեցնում արդեն մի քանի տասնամյակ, բայց նրանց նախազգուշացումները հաճախ սահմանափակվում են տարածաշրջանային միտումներով: Նոր հետազոտությունը առանձին տվյալները միավորել է բաց օվկիանոսում շնաձկների եւ կատվաձկների պոպուլյացիաների միասնական գլոբալ վերլուծության մեջ:

Ի տարբերություն ոսկրոտ ձկների տեսակների մեծամասնության՝ կռճիկային ձկները, որոնց հենց դասվում են շնաձկներն ու կատվաձկները, դանդաղ են մեծանում եւ քիչ թվով ժառանգներ են լույս աշխարհ բերում: Արագությունը, որով նրանք ցեղը վերարտադրում են, ակնհայտորեն չի համապատասխանում ներկայիս արդյունաբերական ձկնորսության մակարդակին:

ՄԱԿ ղեկավարությամբ բանակցություններ են վարվում բաց ծովի մասին պայմանագրի շուրջ, որը ծովային արգելոցներ կստեղծի բաց օվկիանոսում անհետացման սպառնալիքի տակ գտնվող տեսակների պաշտպանության համար: Այս նոր հետազոտությունը միջազգային հանրությանը պետք է դրդի այդպիսի գործողություններ ձեռնարկել, քանի դեռ ժամանակ կա, նշում են աշխատանքի հեղինակները:

Գիտնականներն իրենց աշխատանքում սինթեզել են տվյալների ահռելի ծավալ: Նրանք հաշվարկել են կենսաբազմազանության երկու առանձին ինդիկատոր՝ օգտագործելով Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայով սահմանված ինդեքսները: Տեսակների թվաքանակի վերաբերյալ միտումների գնահատման համար օգտագործվել է նաեւ ժամանակակից մոդելավորումը: Ինդիկատորներից մեկը միավորել է 38-ամյա ժամանակահատվածում Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի 31 տեսակների վերաբերյալ գնահատականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ