News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Վերջին շրջանի աղմկահարույց վերնագրերից մեկը այն մասին է, թե ես իբր հայտարարել եմ, որ Շուշին հայկական քաղաք չէ։

Այս մասին Ֆեյսբուքում «Շուշիի մասին» վերնագրով ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ մեջբերելով նաև ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Շուշիի մասին իր հայտարարությունը․ «Ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ ոչ միայն հիմա, ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում, որ Ադրբեջանի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։

Վարչապետի խոսքով՝ այս արտահայտությունը օգտագործելով՝ ոմանք ասում են, թե ինքը պնդել է, որ Շուշին հայկական քաղաք չէ։

Նա հիշեցրեց, որ ինքն այդ թեմային անդրադարձել է՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե Ռուսաստանի նախագահը առաջարկել է շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը՝ Շուշին մնալով հայկական վերահսկողության ներքո։

«Հայկական է իր այդ կարգավիճակով արտահայտությամբ ես պատասխանել եմ պատգամավորի՝ Շուշին, մնալով մեր վերահսկողության ներքո պատերազմը կանգնեցնելու պայմաններում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Դուք գիտեք, որ պատերազմի ընթացքում եղել է պատերազմը կանգնեցնելու տարբերակների մասին խոսակցություն, և երբ ադրբեջանական կողմը նաեւ այլոց շարքում պայման է առաջադրել Շուշի քաղաք ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ։ Ըստ էության, խոսքը վերաբերում էր 92 թվականի ժողովրդագրական ստատուս-քվոն վերականգնելու հնարավորության մասին։ Երբ մենք արդեն համաձայնել էինք, որ պետք է պատերազմը կանգնեցնել, առաջ եկավ նոր պայման, որ Շուշի քաղաք պետք է վերադառնան Ադրբեջանի փախստականները՝ 1992 թվականի՝ այսինքն Շուշիի ազատագրումից առաջ գոյություն ունեցած ստատուս քվոյի համաձայն։ Իսկ այդ ստատուս քվոյի համաձայն՝ 92թ․ արձանագրության համաձայն, այն, ինչ որ առաջարկվում էր, ըստ էության առաջարկվում էր, ոչ թե ըստ էության, այլ ուղիղ առաջարկվում էր, որ մենք արձանագրենք, որ Շուշի քաղաքում պետք է լինի 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, ավելի կոնկրետ՝ 96 տոկոս՝ 92 թվականի ստատուս քվոյով»,-         ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ վերոնշյալ փաստը պարզ դարձավ, իրեն շատերը հրապարակային մեղադրում էին, որ տարբերակ է եղել, որ Շուշին կարգավիճակով մնա հայկական, բայց ինքն այդ հնարավորությունը չի օգտագործել։

«Ես արձագանքել եմ այդ իրողությանը, թե այդ ովքեր են եւ ինչպես են համարում, որ երբ Շուշիում լինի 96 տոկոս ադրբեջանական բնակչություն, իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո, ինչպես պատգամավորն է հարցնում»,- ընդգծեց Փաշինյանը՝ մեջբերելով պատգամավորի հարցը․ «Ռուսաստանի նախագահը Ձեզ առաջարկել է շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը՝ Շուշին մնալով մեր վերահսկողության ներքո, ինչին ես պատասխանում եմ, որ պատերազմը կանգնեցնելու այդ պայմանը Շուշիի վերաբերյալ կոնտեքստում, 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունենալն էր։ Եվ Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով՝ խոսքը իր ընթացիկ կարգավիճակի մասին է, ոչ թե ծագումնաբանության, այսինքն՝ մենք պատմական հարց չենք քննարկել, թե ով է հիմնադրել Շուշին, ովքեր են ապրել Շուշիում 20-րդ դարի սկզբին։ Քննարկել ենք մի կոնկրետ իրավիճակ, երբ պատերազմը կանգնեցնելու պայման է առաջադրվել ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի՝ 1992 թվականին առկա ժողովրդագրական իրավիճակի եւ ստատուս-քվոյին համապատասխան։ Որևէ կերպ չէր կարելի համարել, որ 96 տոկոս ադրբեջանական բնակչություն կա Շուշիում՝ առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման, և մենք կարող ենք ասել, որ այն գտնվում է հայկական վերահսկողության ներքո»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կրկին պնդելով, որ տեղի է ունեցել լրատվական մանիպուլյացիա։

Հիշեցնենք, որ Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը բուռն արձագանք գտավ հասարակության շրջանում։ Փաշինյանին քննադատեցին Շուշիի հայկականությունը կասկածի տակ դնելու եւ նման հայտարարությամբ ապագայում միջազգային ատյաններում հայկական կողմի համար դժվարություններ հարուցելու համար։ Նշենք, որ այդ հայտարարությունից հետո ադրբեջանական մամուլը ողողված էր Նիկոլ Փաշինյանի խոսքի մեջբերումներով Շուշիի վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Ամենաշատ