News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արցախյան 3 պատերազմների մասնակից, դիպուկահար 63-ամյա Կարինե  Աղեկյանին այսօր` հունվարի 31-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորեցին զինվորական կարգով:

Տիկին Կարինեն մահացել էր 2 օր առաջ սրտի կաթվածից Աղավնոյի իր տանը, որից հրաժարվել էր դուրս գալ:

Կարինեի մարտական ընկեր Գեւորգ Բադալյանը հիշեց, որ դեռ արցախյան առաջին պատերազմի ժամանակ մանկահասկա երեխաներին թողել էր Գորիսում եւ բարձրացել մարտական դիրքեր:

«Սկզբից Կոռնիձորի Արոյի ջոկատում է եղել, հետո Տիգրան Մեծ ջոկատում: Մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, այդ ժամանակ ես իր հետ չեմ եղել, իսկ այս պատերազմում եղել է Գորիսի երկարապահների գնդում, որից հետո էլ մասնակցել է Քաշաթաղի պաշտպանությանը եւ մինչեւ վերջ մնացել է Աղավնո գյուղում եւ չէր ցանկանում դուրս գալ, ասում էր` մեկ է, որ Աղավնոն էլ տան թուրքին, ես դուրս չեմ գալու, տենց էլ դուրս չեկավ, գրանատները գրպանը լցրած, նա դիրքերից տուն չէր իջնում: Շատ նեղված էր, էդ մտածմունքից էլ երեւի մահացավ, որովհետեւ մինչեւ այդ առողջական խնդիր չուներ»,-NEWS.am-ին պատմեց նա:

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանն էլ խոսելով տիկին Կարինեի մասին, ասաց որ նա կատարյալ հայ կնոջ եւ մոր կերպար էր ներկայացնում:

«Նա այն հայ կնոջ կերպարն է, ում  կարիքը մենք շատ ունենք: Երբեք չեմ մոռանա, որ հենց իրենց տանը համդասարանցիներով նայում էինք` ոնց էր ինքը դիակները կարկատում,որպեսզի կարողանան թաղել: Վերջին մի քնաի անգամները զանգել էր հոսանքի հետ կապված խնդիրներով, դե անջատումներն էին լինում եւ մոտավորապես այսպիիս խոսակցություն էր գնում` տղա ջան եթե 5 րոպեից լույսերը չտան, ես քո սեւը կտամ: Դա, թեկուզ, պահի տակ ջղայնացնում էր, բայց էս պահերին կարոտով էս հիշում: Նա արեց այն, ինչ պարտավոր էր անել եւ հպարտանալու առիթ շատ ունենք»,- ասաց նա:

«Առյուծի էգն ու որձը չկա, առյուծը մնում է առյուծ». 63-ամյա Կարինեն կրկին առաջնագծում է

Տպել
Ամենաշատ