News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես հավատում էի, որ հաղթելու ենք, եթե ես հավատում էի, որ հաղթելու ենք, դա չի նշանակում, որ ես ինչ-որ մեկին խաբել եմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, «Երկիր»-ի հետ զրույցում նշել է պատերազմի օրերին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր մարդկանց խաբում, թե հաղթելու ենք:

Նա հավելեց, որ մինչեւ Շուշիի անկման օրը հավատացել է, որ հաղթելու ենք. «Դուք խոսում ենք ընկճված, պարտված սպայի հետ, որի համար շատ ծանր է: Չփորձեք ինձնից ավելի ողբերգական ընկալում ունենաք այդ ամեն ինչի մասին: Ես շատ ծանր եմ տանում, ամբողջ ազգն է ծանր տանում: Ես ամբողջ պատերազմի ընթացքում հավատացել եմ: Ամբողջ ազգը վստահ է, որ կանոնավոր բանակը միջին սպայական կազմը, կանոնավոր զորքը կռվել է փառահեղ: Ես էլ դա եմ ներկայացրել, բա իրենց փառահեղ կռիվը ո՞նց էի ներկայացնելու: Բա իրենց փառահեղ կռվից հետո ոնց իրավունք ունի չհավատալու, որ հաղթելու ենք: Ես հիմնվել եմ իրենց վրա»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչպե՞ս էր հնարավոր ոլոր մոլոր ճանապրհներով մտնել անառիկ Շուշի, նա պատասխանեց. «Չգիտեմ, բաներ կան, որ ես էլ չեմ հասկանում: Խորհուրդ կտամ սթափ նայենք իրավիճակին: Բոլորս էմոցիաների վրա ենք, վատ բառապաշարով մեղադրանքները հիմա այնքան էլ տեղին չեն: Ուսումնասիրել է պետք, ես ամեն օր փորձում եմ պատերազմն ուսումնասիրել, ամեն օր նոր տեղեկություններ եմ հավաքում, որ ինքս ինձ համար շատ անհասկանալի բաներ հասկանամ, որոնք պատերազմի ընթացքում չեմ հասկացել, կամ ինձ էլ զորքերից հասել այդ տեղեկատվությունը թերություններով կամ հակասություններով: Ես էլ չեմ կարողանում ինչ-որ բաներ հասկանալ, այդ թվում Շուշիի հետ կապված: Ես ամբողջ պատերազմի ընթացքում տեղեկություններ ստացել եմ բացառապես ՊՆ-ից եւ գլխավոր շտաբի օպերատիվից, ՊԲ-ից, եւ եթե ինչ-որ բան լրացնելու կարիք եմ ունեցել, ապա կանոնավոր զորքի հետ եմ շփվել, որի հետ կապ եմ ունեցել: Ես որեւէ այլ տեղեկության չեմ տիրապետել, որեւէ քաղաքական քննարկման, բանկցությունների մասին տեղեկություններ չեմ ունեցել մինչեւ նոյեմբերի 9-ի օրը: Նոյեմբերին 8-ին, երբ ես Պետրոս Ղազարյանի մոտ էի, նույն ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք քաղաքը գրեթե մաքրում ենք: Սապսում էինք, որ 9-ի առավոտը մաքրած, ավարտած կլինենք, բայց 9-ին տեղի ունեցավ այն,. Ինչ տեղի ունեցավ»:

Նա հերքեց տեղեկությունները, թե ինքը պատերազմը ժամանակ հանդիպել է վարչպետի տիկին Աննա Հակոբյանին. «Բացարձակ սուտ է, պատերազմի ժամանակ մեկ վայրկյանով անգամ չեմ հանդիպել տիկին Աննա Հակոբյանին: Նույնիսկ հեռվից չեմ տեսել: Նման նկար հրապարակողները շատ լավ գիտեն դա, ու ցավալի է, որ մանիպուլացնում են: Սեղանի շուրջ, որ նստած ենք «Ազատություն» ռադիոկայանում, թող հրապարակեն այդ լուսանկարից առաջ եւ հետո եղածը եւ կտեսնեք, որ սուտ են խոսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ