News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Փետրվարի 1-ից կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ, սակայն այսօր «Զվարթնոց» օդանակայանում բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողանում թռչել, խնդիրներ են առաջացել կորոնավիրուսի թեստի բացասական լինելը նշող կոդի առումով։

«Որոշում է եղել, որ գնում ես կորոնավիրուսի թեստ ես տալիս, եթե բացասական է, նորմալ է, կոդ ես քաշում հեռախոսիդ վրա, էդ կոդով թռչում ես Մոսկվա: Հիմա եկել, հասել ենք այստեղ, ժամը 12-ին թռիչքն է: Անձնագիրը նկարում է, կոդը չի նկարում: Ասում է՝ մեզ կառավարությունը դրա համար չի զգուշացրել»,-ասաց քաղաքացիներից մեկը: Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ 2 օր առաջ եկել է օդանավակայան, իրեն ասել են, որ եթե թեստի բացասական պատասխանն ունի, համապատասխան կոդն ունի, կարող է թռչել. «Ենթադրենք իրենց ասած հեռախոսից ես չունեմ, ո՞նց է օրենքը էդպես աշխատում: Տոմսն առել ենք 151 հազար դրամով:

Մեզ ասել են՝ գնացեք թեստ տվեք, մենք թեստը տվել ենք, եղել է բացասական: Ասել են՝ կթռչեք, խնդիր չունեք, գնացեք այս շտրիխ կոդը դրեք: Կոդը բոլորինս դրած է, բայց այդ կոդը չի նկարում»:

Մեկ ուրիշն էլ ասաց. «Մենք պարտք ենք արել, տոկոսով փող ենք վերցրել, ո՞վ է տալու։ Դե թող իմ տոմսի փողը տան, ես գնամ։ Հայաստանը մնալու՞ տեղ է, սաղ ազգին թալանեցին, սպանեցին, մորթեցին»:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվել է փետրվարի 1-ից՝ մեկ ամսով։

Փետրվարի 1-ին Հայաստանից դեպի Մոսկվա 4 չվերթ կիրականացվի: «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 1-ին դեպի Մոսկվա չվերթներ են իրականացնելու «Armenia», «Aeroflot» և «Red Wings» ավիաընկերությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ