News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ հայտնի նախկին գեներալ է սպանվել Մոգադիշոյի հյուրանոցներից մեկի վրա «Ալ-Շաբաբ»-ի ժամեր տեւած հարձակման հետեւանքով: «Ալ-Քաիդա»-ին հարող ջիհադիստները ականավորված մեքենա են պայթեցրել «Աֆրիկ» հյուրանոցի մուտքի մոտ՝ օդանավակայանի մերձակայքի բանուկ խաչմերուկում, որից հետո գրոհայինները ներխուժել են հյուրանոց՝ փոխհրաձգություն սկսելով անվտանգության աշխատակիցների հետ, հաղորդում է AFP-ն:

Սոմալիի ոստիկանության ներկայացուցիչ Սադիկ Դուդիշեն մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հարձակվողներից չորսը նույնպես սպանվել են: «Զոհվածների մեջ կա հինգ խաղաղ բնակիչ եւ գրոհայիններ, որնցից երեքը կրակել են իրենց վրա, եւ եւս մեկը պայթեցրել է իրեն: Զոհերի թիվը կարող է ավելի շատ լինել, իսկ վիրավորներից ոմանք կարող են մահանալ»: Նրա խոսքով՝ վիրավորվել է 10 մարդ:

Տեղեկատվության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ մահացածներից մեկը հայտնի պաշտոնաթող գեներալ Մոհամմեդ Նուր Գալալն է:

Ահաբեկիչները հայտարարել են, որ 80-ամյա Գալալը հարձակման հիմնական թիրախն է եղել, քանի որ նա մասնակցել է իրենց մարտիկների ու առաջնորդների սպանությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ