News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կարսի Մարդկության հուշարձանը ապամոնտաժող բանվորները գումար չստանալու պատճառաբանությամբ դադարեցրել են աշխատանքը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի վարչապետի կողմից «հրեշավոր» անվանված Կարսի Մարդկության հուշարձանն արդեն 70 տոկոսով ապամոնտաժվել է։ Սակայն հուշարձանի ապամոնտաժումն իրականացնող բանվորները հայտարարել են, թե աշխատանքի դիմաց գումար չեն ստացել եւ դադարեցրել են աշխատանքը։

Կարսի քաղաքապետ Նեւզաթ Բոզքուշը հաստատել է աշխատանքների դադարեցման լուրը՝ շեշտելով, որ խնդիրը գտնվում է ապամոնտաժումը ստանձնած «Աֆշին» ընկերության եւ այդ ընկերության հետ համագործակցող «Յաման Քարոթ» ընկերության միջեւ։  Քաղաքապետը պնդել է, թե ամեն դեպքում ապրիլի 26-ից սկսած  ապամոնտաժումը կավարտվի մինչեւ հունիս 24-ը։

Հիշեցնենք, որ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով մշտապես հանդես էր գալիս հայ-թուրքական սահմանի առանց նախապայմանների բացման օգտին եւ դրա համար Կարսում ստորագրահավաք էր կազմակերպել, տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը, սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն է կրում։ Անավարտ արձանը  անորոշ  ճակատագրով տեղադրվել էր Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ