News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 28
Տեսնել լրահոսը

Սիրիայի արեւելքում արդյունահանվող գրեթե ամբողջ նավթը թալանում են: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Սիրիայի նավթի եւ հանքային ռեսուրսների նախարար Բասամ Թուոմանը` ելույթ ունենալով հանրապետության ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անցյալ տարի Սիրիայում նավթի արդյունահանումն օրական 89 հազար բարելի էր հասնում: Դրանից շուրջ 80 հազար բարել թալանվել է: Այսինքն ՝ երկրի արեւելքում արդյունահանվող գրեթե ամբողջ նավթը թալանվում է»,- նախարարին մեջբերում է սիրիական Al-Watan թերթը:

Սիրիայի Հասեքե, Դեյր-էլ-Զոր եւ Ռաքքա նահանգների մեծ մասը, որոնք տեղակայված են երկրի արեւելքում եւ հյուսիս-արեւելքում, ներկայումս վերահսկվում են Սիրիայի քրդական ժողովրդավարական ուժերի կողմից, որոնց աջակցում է ԱՄՆ-ն: 2015 թվականից ի վեր ամերիկյան հրամանատարությունը տարածքում ինը ռազմաբազա է հիմնել: Դրանցից չորսը տեղակայված են Դեյր-էլ-Զորի նավթահանքերի մոտ, եւս 5-ը` հարեւան Հասեքե նահանգում, որը Սիրիայի պահեստարանն է համարվում:

2019-ի վերջին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մի պլան հաստատեց, որի համաձայն մի քանի հարյուր ամերիկացի զինծառայող կմնա Սիրիայում, որոնց հիմնական խնդիրներից մեկը կլինի  նավթի հանքերի վերահսկողության ապահովումը երկրի հյուսիս-արեւելքում եւ արեւելքում: Մինչդեռ Դամասկոսում ԱՄՆ ռազմական ներկայությունը որպես ապօրինի օկուպացիա է դիտվում, որն ուղեկցվում է սիրիացի ժողովրդին պատկանող բնական ռեսուրսների թալանով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան կկառուցվի. ներդրումային արժեքը` 174 մլն դոլար
Կառավարության աջակցության համաձայնագրի ստորագրմամբ կողմերը պարտավորություններ են ստանձնել ծրագրի իրականացման առնչությամբ, ինչի...
Փորձագետներն ապացուցել են, որ ատոմային էներգիան շատ ավելի «կանաչ» է, քան արեւի եւ քամու էներգիան
Նոր ԱԷԿ-ի առաջին եւ երկրորդ էներգաբլոկներում կկառուցվեն 3+ սերնդի երկու նոր ռեակտորներ․․․
Bloomberg. Թուրքիայում վառելիքի գները կարող են 10 տոկոսով բարձրացվել լիրայի փոխարժեքի անկման ֆոնին
1 լիտր բենզինի գինը կբարձրանա 1 լիրա 1 ղուռուշով (0.07 դոլար)...
«Գազպրոմ»-ի չի ստացել գազի դիմաց ընթացիկ վճարը Մոլդովայից
Երկուշաբթի ռուսական ընկերությունում հայտարարել էին, որ 48 ժամում գազի մատակարարումը Մոլդովա կդադարեցվի...
ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը շահագործման է հանձնել 4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան Արագածոտնի մարզում
Էլեկտրակայանը պատկանում է «Սոլիս» ՍՊԸ-ին, որը հիմնադրամը ձեռք է բերել 2020 թվականի վերջին՝ որպես արևային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու...
Եվրոպայում գազի գինը բարձրացել է հազար խմ դիմաց 1080 դոլարից
Նիդեռլանդներում TTF հաբում դեկտեմբերյան ֆյուչերսների գինն ավարտել է սակարկությունները․․․