News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախիջեւանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների ֆոնին Հայաստանում ձեւավորվում են հակառուսական տրամադրություններ: Այս մասին փետրվարի 3-ի հանդիպմանն ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ.Սարգսյանը:

Նրա խոսքով՝ եթե հետագայում էլ այսպես շարունակվի, ապա Ռուսաստանը կթքի ամեն ինչի վրա եւ մարտավարությունը կփոխի, վերջիվերջո՝ Մոսկվայի համար այս տարածքը կարեւոր է:

Նա նշեց, որ Նախիջեւանը Թուրքիայի ձեռքերով, որն այստեղ 1,5 մլրդ դոլար է ծախսել, արդեն վաղուց զինվորական պոլիգոն է դարձել:

«Զորավարժությունները հարձակողական բնույթ ունեն, զորավարժությունների քարտեզը Հայաստանի տարածքն է, ստեղծվել են դիպուկահարների ստորաբաժանումներ, օգտագործվում է ռազմական տեխնիկայի համատեղ կիրառման մարտավարությունը: Հիմա նրանց միայն պատճառ է պետք, որ պատերազմը սկսեն»,- պարզաբանեց Սարգսյանը:

Նրա համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր հանձնել ամբողջ Արցախը, եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելնելով սեփական աշխարհաքաղաքական շահերից, պատերազմը դադարեցրեց:

«Մենք հիշում ենք, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը խոսում էր Սիրիայից վարձկանների մասին: Այսինքն՝ անհրաժեշտ էր ընդամենը Հայաստանից նամակ գրել Պուտինին, որ Մոսկվան միանար Արցախը եւ հարակից տարածքները «մաքրելուն»»,- հավելեց նա:

Քաղաքական գործիչը Հայաստանի իշխանություններին քննադատեց այն պատճառով, որ չկարողացան ապահովել Երեւանի մասնակցությունը Աղդամում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի աշխատանքին՝ այն դեպքում, որ Ադրբեջանը միացել է:

«Երեւանն ինչո՞ւ սրան չի արձագանքում, ինչո՞ւ այնտեղ չկանք: Այսինքն՝ ագրեսորը պետք է իրականացնի զոհի մոնիթորի՞նգ»,- հարց հնչեցրեց Արամ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձի խնդրին, ապա ինչպես պարզաբանեց ՀԴԿ ղեկավարը, Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է շուրջօրյա փաստեր ներկայացնի ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ այլ երկրներում, անհրաժեշտ է դիմել ՄԱԿ ԱԽ եւ ԵԱՀԿ ՄԽ, դեսպանատները պետք է ԵԽԽՎ-ում նախնական աշխատանք կատարեին, եւ անհրաժեշտության դեպքում դեմարշ իրականացնեն:

«Այս հարցի լուծումը պետք է դառնա 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայատարարության շուրջ բանակցությունների վերսկսման պայմանը»,- շեշտեց նա:

Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցածը Հայաստանի դեմ դավադրություն էր, եւ այս գործընթացը շարունակվում է, այդ թվում՝ մարդկանց միջոցով, որոնք «սորոսական» կազմակերպություններից դրամաշնորհներ են ստանում:

«Ակամայից այդպիսի մարդիկ են դառնում նաեւ ոստիկանները, որոնք կոպիտ կերպով ձերբակալեցին աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին: Նրանք էլ են վաճառվել, բայց արդեն այն կերպ, որ աշխատավարձի բարձրացում են ստացել: Սա էլ հենց ներկայիս իշխանության հենարանն է: Ժողովուրդը պետք է հասկանա, որ խաղադրույքի է դրված մեր պետության գոյությունը, եւ ելք կարող է լինել հանրության ու քաղաքական ուժերի կոնսոլիդացիան այդ սցենարը թույլ չտալու գաղափարի շուրջ: Առանցքայինը սա է, այլ ոչ թե փողոց դուրս եկած մարդկանց թիվը: Կարեւոր է միավորվել, օրինակ, այն բանի շուրջ, որ ընտրությունների չգնան, քանի դեռ վարչապետ Փաշինյանն իշխանության է»,- հայտարարեց քաղաքական գործիչը:

Նա պարզաբանեց, որ հանրահավաքները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ բոլոր ազդակները հասնեն հանրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ