News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախաշեմին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը եւ «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը քննարկել են Ռուսաստանի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջեւ երկկողմ համագործակցության զարգացումը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում: Այս մասին ասվում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Համագործակցության նախագծերը միջուկային ոլորտում

Այդպես,  «Ռոսատոմ»-ը կառուցում է առաջին ատոմակայանը (ԱԷԿ) Բելառուսում: «Ռոսատոմ»-ն աշխատում է նաեւ Ուզբեկստանում առաջին ատոմակայանի կառուցման ուղղությամբ:

«2018-ին  Ուզբեկստանում տրվել էր առաջին ատոմակայանի կառուցման նախագծի մեկնարկը: Շինարարության հեռանկարային հարթակում հետազոտման աշխատանքներ են ընթանում: Կատարելագործվում է ազգային միջուկային ենթակառուցվածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Ռոսատոմ»-ը եւ Հայաստանը համագործակցում են Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում: Ռուսաստանի Դաշնության կառավարության տվյալներով` ներկայումս կա եզրակացություն մինչեւ 2026 թվականը ատոմակայանի ռեակտորի շահագործման հնարավորության մասին: Ընդ որում, ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հայտարարել էր Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թվականը երկարացնելու մտադրության մասին:

«Ղազախստանի հետ համատեղ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համապարփակ ծրագիր է իրականացվում, որը նախագծերի իրականացում է նախատեսում` միջուկային վառելիքի ցիկլի սկզբնական փուլից մինչեւ միջուկային օբյեկտների շահագործում: Մի շարք համատեղ ձեռնարկություններ գործում են բնական ուրանի արդյունահանման ոլորտում: Ղրղզստանում հաջողությամբ իրականացվում են ուրանի արդյունահանման նախկին ձեռնարկություններն անվտանգ վիճակի բերելու խնդիրները: Դրա համար միջպետական ​​նպատակային ծրագիր է մշակվել»,- հավելել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Լիխաչովի խոսքով` ԱՊՀ շրջանակներում միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մակարդակը կարող է որպես քայլ ծառայել դեպի ինտեգրման որակապես նոր մակարդակ անցնելու համար, որտեղ միջուկային արդյունաբերության զարգացումը մեծ ներուժ ունի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ