News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բացարձակ թվով Կառավարության պարտքը ենթադրվում է, որ կմոտենա 8,5 միլիարդին, իսկ պետական պարտքը կմոտեցնի մոտավորապես 8,9 միլիարդ դոլարին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Հարցին՝ հավելյալ վերցրած 750 միլիոն դոլար գումարն ի՞նչ ուղղությամբ է պատրաստվում ծախսել, նախարարն ասաց.

«2021 թվականի բյուջեի մասին օրենքով որպես դիֆիցիտի ֆինանսավորման աղբյուր արդեն իսկ նախատեսված է  եւ 242 միլիարդ դրամ պետական բյուջեում նախատեսված է որպես դիֆիցիտի ֆինանսավորման աղբյուր միջազգային ֆինանսական շուկայից արտարժույթային պարտատոմս ներգրավվելու ճանապարհով։ Այսինքն՝ սա ոչ թե լրացուցիչ, չհաշվարկած, չնախատեսված պարտքի ներգրավում է, այլ ճիշտ հակառակը, օրենքով 2021 թվականի համար դիֆիցիտը ֆինանսավորելու նպատակով նախատեսված աղբյուրի իրականացումն է։ Համոզված եմ, որ ինչ-որ ժամանակի ընթացքում կունենանք այնպիսի իրավիճակ, երբ այսպիսի իրադարձությունը չի գնահատվի որպես շատ ուշադրության արժանի։ Մեր քաղաքականությունը պարտքի կառավարման բնագավառում այնպիսին է, որ հնարավորինս մեծացնում ենք թողարկումների չափերը մեկ անգամ տեղի ունեցող գործարքների համար»։

Հարցին՝ Բյուջեի օրենքի հետ կապված փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է պարտք/ՀՆԱ հարաբերակցության առումով, նախարարն ասաց. «Ոչ, որովհետեւ օրենքը բավարար չափով կարգավորել է հարաբերությունները եւ նոր փոփոխության անհրաժեշտություն չկա։ Այսինքն՝ այն, ինչն այսօր տեղի է ունենում դրանք ամբողջությամբ օրենքի կարգավորման շրջանակում են»։

Լրագրողի դիտարկմանը, որ տնտեսական խնդիրները շատ ավելի խորն են, Ջանջուղազյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ մենք պետք է կարողանանք իրերն ընկալել այնպես, ինչպես իրենք կան։ Այսինքն՝ եթե լավ իրադարձություն է տեղի ունեցել, ուրեմն իրենք հետ այդպես էլ պետք է վերաբերեն, եթե ինչ-որ բան է տեղի ունեցել, որը լավ չի, ապա իրեն պետք է ընկալել հենց այդպես։ Առաջարկում եմ՝ ամեն ինչ չփորձել գորշ ակնոցներով դիտել»։

Հարցին՝ ինքը տնտեսությանն ի՞նչ ակնոցներով է նայում, նախարարն ասաց. «Ընդհանուր տնտեսության վերաբերյալ մեր ընկալումն ունենք մեր ներկայացրած նախատեսումներում, որոնք առայժմ վերանայված չի։ 3,2 տոկոս տնտեսական աճի կանխատեսում 2021 թվականին ի՞նչ որակման է արժանի»։

Հարցին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից վերցրած 53 միլիարդ դրամն ինչի՞ վրա է ծախսվել, նախարարն ասաց, որ այդ ծախսերի վերաբերյալ ավելի քան մանրամասն ներկայացվել է. «Ամբողջ գործընթացը ներկայացվել է ոչ միայն բանավոր, այլ նաեւ դա առկա է մեր նախարարության էլեկտրոնային կայքում։ Մենք ունենք շատ լավ կանոնակարգված տարեկան           հաշվետվության գործընթաց, որի շրջանակում, կարող եք անհոգ լինել, փուլերով, բոլոր մանրամասներով, որոնք նախկինում մասնակցել են այդ գործընթացին, այն մարմինները, որոնք իրականացրել են ծրագրեր այդ միջոցների հաշվին, կմանրամասնեն՝ ինչ են արել այդ միջոցներով»։

Հարցին՝ ռիսկային շեմը որքանո՞վ ենք հատել, Ջանջուղազյանը պարզաբանեց. «Յուրաքանչյուր շեմն էլ ունի իր ռիսկերը, այսինքն՝ պետք է ելնել այն դատողությունից, թե որ ռիսկի մասին է խոսքը։ Չկա այդպիսի բան, որովհետեւ եթե վերադառնանք մեր կարգավորումներին, հարկաբյուջետային կանոններ         ունենք, որոնց համար առաջին շեմ է համարվում Կառավարության պարտք/ՀՆԱ-ի 40 տոկոսը, որովհետեւ դրանից հետո սահմանված է՝ ինչ կանոն պետք է կիրառվի։ Կան երկրներ, որտեղ 90 եւ 100 տոկոսներ կան, բայց որպես կանոն, զարգացող երկների համար 70-ից բարձր պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը այն դեպքում երբ հստակ չի հետվերադարձի սցենարը, համարվում է բարձր կամ միջին ռիսկայինություն ունեցող»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ