News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը նամակ է հղել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Լի Լիցենբերգերին՝ պատասխաններ պահանջելով օրերս ադրբեջանական պատկան մարմինների կողմից հրապարակված մի հաղորդագրության առնչությամբ, համաձայն որի՝ այդ երկրում ԱՄՆ ներկայացուցիչը շնորհավորել է Ադրբեջանին «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» առնչությամբ:

Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքի փոխանցմ,ամբ, Շերմանը նամակում նշել է. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերը հարձակում էին նախաձեռնել ընդդեմ Հայաստանի ու Արցախի, ինչի հետևանքով սպանվել է շուրջ 5000 հայ, իսկ ավելի քան 100 000 էթնիկ հայեր ստիպված լքել էին Ղարաբաղը:

Համաձայն Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության կողմից հունվարի 27-ին հրապարակված հաղորդագրության՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ հանդիպմանը Դուք շնորհավորել եք Ադրբեջանին «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» առթիվ և հայտնել եք ԱՄՆ պատրաստակամությունը՝ մասնակցելու պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ հայտնված տարածքների վերակառուցման աշխատանքներին»

Կոնգրեսականը հիշեցրել է ամերիկացի դիվանագետին, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի ակտիվ անդամ է և պետք է շահագրգռվածություն ունենա արցախյան հակամարտության այնպիսի կարգավորման հարցում, որը կապահովի Արցախի անվտանգությունն ու կբացառի պատերազմի վերսկսումը:

Շերմանը բարձր է գնահատել ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի արած հայտարարությունը, որում նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական վերջին գործողությունների առնչությամբ ԱՄՆ նոր ղեկավարությունը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրամադրվող օգնությունն ու անհրաժեշտության պարագայում կկասեցնի այն: Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը նշել էր, որ անհրաժեշտ հանգամանքների պարագայում իրենք պատրաստ են աշխատել Կոնգրեսի և պաշտպանության նախարարության հետ՝ որոշելու օգնության անհրաժեշտ չափը, որը կբավարարի Հայաստանի ու տարածաշրջանի անվտանգային կարիքներին:

«Դեսպան Լիցենբերգեր, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարին արված Ձեր հայտարարությունները խիստ մտահոգիչ են և չեն համապատասխանում պետքարտուղար Բլինքենի՝ մինչև օրս արած հայտարարություններին: Հետևաբար, կուզեի պատասխանեք հետևյալ հարցերին.

•             Արդյո՞ք սա ԱՄՆ քաղաքականությունն է՝ գովելու Բաքվին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սկսված վերջին պատերազմում ունեցած հաջողության առնչությամբ:

•             Արդյո՞ք ԱՄՆ քաղաքականությունը նպատակ ունի Ադրբեջանում ներդրումները խրախուսելով մարգինալացնել Արցախը»:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարության առնչությամբ ավելի վաղ իր մտահոգությունն էր հայտնել նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ