News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

2021 թվականի հունվարի 15-ին եւ փետրվարի 1-ին Դատարանը հայցեր է ստացել Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի եւ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական ​​գործերով, ասվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտարարության մեջ:

Ավելի վաղ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին եւ հոկտեմբերի 27-ին, Դատարանը խնդրանքներ էր ստացել Հայաստանից եւ Ադրբեջանից ապահովական միջոցների կիրառման մասին: 2020-ի սեպտեմբերի 29-ին Դատարանը ժամանակավոր միջոցներ տրամադրեց:

Համարելով, որ զարգացող իրավիճակը Կոնվենցիայի լուրջ խախտումների ռիսկ է ստեղծում` Դատարանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ արեց զերծ մնալ ցանկացած միջոցառումներից, մասնավորապես` ռազմական գործողություններից, որոնք կարող են քաղաքացիական անձանց`  Կոնվենցիայով նախատեսված իրավունքների ոտնահարման հանգեցնել:

2020 թվականի նոյեմբերի 4-ի հայտարարության մեջ Դատարանը պարզաբանել էր, որ պետությունները նաեւ պարտավոր են հարգել այն մարդկանց` կոնվենցիայիով նախատեսված իրավունքները, ովքեր գերեվարվել են հակամարտության ընթացքում, եւ նրանց, ում  իրավունքները հակառակ դեպքում կարող էին ոտնահարվել:

Բացի այդ, Դատարանը բազմաթիվ հայցեր է ստացել է 39 Կանոնի համաձայն ենթադրյալ գերիների վերաբերյալ, որոնք ներկայացվել են Հայաստանի կամ Ադրբեջանի կառավարություններից, գերիների կամ գերիների հարազատների կողմից:

Ստացված հայցերը վերաբերում են 241 մարդու` 228 հայի եւ 13 ադրբեջանցու: Դատարանը պատասխանող կառավարությանն առաջարկել է տեղեկատվություն տրամադրել համապատասխան անձանց վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, Դատարանը կա՛մ կասեցրել է գործի քննությունը 39-րդ Կանոնի համաձայն, երբ պատասխանող պետությունը տեղեկություններ է տրամադրել իրենց գերիների մասին, կա՛մ կիրառել է 39-րդ Կանոնը, երբ Կառավարությունը բավարար տեղեկատվություն չի տրամադրել կամ ընդհանրապես որեւէ տեղեկատվություն չի տրամադրել:

Վերոհիշյալ միջպետական ​​դիմումները պնդումներ են պարունակում պատասխանող պետությունների կողմից Կոնվենցիայի տարածված խախտումների մասին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում, այդ թվում` պատահական հարձակումների խաղաղ բնակիչների, ինչպես նաեւ քաղաքացիական եւ պետական ​​գույքի եւ ենթակառուցվածքների վրա, մահապատիժների, դաժան վերաբերմունքի զինվորականների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ, ռազմագերիների գերեվարման եւ պատերազմից տուժած տարածքներում քաղացիական բնակչության բռնի տեղահանման մասին:

Ադրբեջանը հավելյալ հայտարարում է, որ «1992 թվականից ի վեր Հայաստանը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում խախտումների համար, այդ թվում` հարյուր հազարավոր ադրբեջանցիների` իրենց տներից շարունակվող  տեղահանման, Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի եւ առանց պատշաճ քննության նրանց անհետացման, մշակութային եւ կրոնական ունեցվածքի ոչնչացման համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Ամենաշատ