News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում մանկական սննդի հայտնի ապրանքատեսակներում հայտնաբերվել է ծանր թունավոր մետաղների, այդ թվում՝ մկնդեղի, կապարի, կադմիումի եւ սնդիկի բարձր քանակություն: Այդ մասին ասվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տնտեսական եւ սպառողական քաղաքականության հարցերով հանձնաժողովի կայքում, հաղորդում է Gazeta-ն:

Հանձնաժողովի փորձագետներն ուսումնասիրել են Gerber, Nurture Inc, Hain Celestial Group Inc, Beech-Nutrition ընկերությունների ներքին փաստաթղթերը: Ստուգումն անցկացվել է սննդի մեջ մետաղների առկայության մասին հաղորդագրություններից հետո, որոնք ստացել է կառույցը մեկ տարի առաջ:

Հետազոտության ընթացքում հայտնաբերվել է, որ կոմերցիոն մանկական սնունդը պարունակում է մկնդեղի, կապարի, սնդիկի եւ կադմիումի վտանգավոր մակարդակ, ինչը սպառնում է երեխաների առողջությանը:

Փորձագետները նշում են, որ արտադրողները գիտակցաբար վաճառում են այդ արտադրանքը ոչինչ չկասկածող ծնողներին առանց որեւէ նախազգուշացնող գրառման:

ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են հասնել ընկերությունների արտադրական քաղաքականության վերանայմանը եւ պետական մակարդակով համապատասխան ստանդարտներ մշակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ