News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը երկարաժամկետ կայուն զարգացման ուղու վրա դնելու համար անհրաժեշտ է կայուն հնարավորություններ ստեղծել` նախապես գնահատելով առկա ռեսուրսները: Այս մասին փետրվարի 5-ին իր «Տաս տարի մինչեւ կեսգիշեր. չորս հրատապ գլոբալ ճգնաժամերը եւ դրանց ռազմավարական լուծումները» գրքի առցանց շնորհանդեսի ժամանակ ասաց Բլեր Շեփարդը:

Նա նշեց, որ անհրաժեշտ է հնարավորություններ ստեղծել տնտեսական կարիքների բավարարման համար տեղերում, ծայրամասերում: «Շատ կարեւոր է որոշումների կայացման արդյունավետության բարձրացումը գործընթացների դինամիկայում: Խնդիրների լուծման հարցում այնպիսի բաղադրիչներ են կարեւոր, ինչպիսիք են խնդրի սահմանումը եւ կառավարումը: Ամեն ինչ կախված է կադրերից, այսինքն` խնդրի հիմքը կրթական համակարգի մեջ է»,- հավելեց Շեփարդը:

Գրողը համոզմունք հայտնեց, որ համավարակից հետո աշխարհում նոր հնարավորություններ կհայտնվեն, ուստի անհրաժեշտ են մարդիկ, ովքեր կարող են աշխատել միանգամից մի քանի ուղղություններով:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նույնպես կարծում է, որ համավարակը լուրջ փոփոխությունների կհանգեցնի, նոր տեխնոլոգիաներ եւ հաղորդակցման նոր ուղիներ  կհայտնվեն, ինչը հատկապես կարեւոր է «ֆեյք լուրերի» տարածման ֆոնին: «Սա խոսում է այն մասին, որ նոր կրթական համակարգ է անհրաժեշտ, որը կկարողանա փոփոխվող պայմաններին հարմարվելու ունակ մարդկանց պատրաստել»,- շեշտեց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ