News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը միշտ եղել է Արցախի անվտանգության երաշխավորը եւ արցախցին իրեն միշտ պաշտպանված է զգացել այդ առումով, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով եւ նրա կառավարության հետ մեկտեղ Արցախը կորցրեց այդ անվտանգության երաշխավորին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Արցախի հայացքը ինչպես դեպի Հայաստան էր, այդպես էլ կա, բայց իշխանությունները դավաճանելով, Արցախը հանձնելով կորցրեցին իրենց բոլոր հնարավորությունները լինելու Արցախի անվտանգության երաշխավորը։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի ունենա այդ քաջությունը ոտք դնելու Արցախ, որովհետեւ չկա գոնե մի արցախցի, որ անտարբեր լինի այս հարցի հանդեպ։ Արցախցին Նիկոլ Փաշինյանին իր տիկնոջ հետ միասին միայն անեծքների տարափ է հնչեցնում։ Նրանք դավաճանած եւ Արցախը հանձնած իշխանություններ են, ինչպե՞ս պետք է մուտք գործեն Արցախ։ Նույն ձեւով Արծրուն Հովհաննիսյանն էր հոխորտում օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովի ամբոնից, առաջարկել եմ՝ գա այստեղ եւ Վերածննդի հրապարակից նույն հայտարարություններն անի, այն դեպքում, երբ նա մեր բոլորի աչքերի առաջ բունկերում նստած, չէր ասում՝ հաղթելու ենք, բազմիցս ասել է՝ հաղթել ենք, հաղթում ենք։ Նույն հաջողությամբ Հադրութը հանձնելուց մեկ օր առաջ հայտարարեց, որ հաղթել ենք եւ ինքը Հադրութում է։ Այն դեպքում, երբ ինքը նստած էր Ստեփանակերտի համար 1 դպրոցի ապաստարանում»,-ասաց նա։

Պատգամավորի կյարծիքով այս ամենը բոլորի մեղավորությունն է,  քանի որ նրանք անպատժելիության զգացում ունեն, արդեն 3 ամիս անցել է եւ հասկացան, որ այս հարցում մեր ազգը միահամուռ չեղավ, եւ իրենք կարողացան պատժից խուսափել։

«Դրա համար այսօր անպատժելիության զգացումով նույնիսկ կարողանում են հոխորտալ ու նայել մեր աչքերին եւ ստել։ Նաեւ շարունակում են իրենց թրքահաճո գործողությունները, երկու օր առաջ հաստատեցին կրթական չափորոշիչները, Հայաստանի վարչապետը իր թուրքահպատակ թիմի հետ միասին կատարեց իր հերթական քայլ, 10 միլիոն դոլարով մեր պատմությունը վաճառեց թուրքերին ու թուրքերի գրած չափորոշիչները հաստատվեցին։ Ինձ համար շատ զարմանալի է, որ այս հարցը նորից մնաց անարձագանք Հայաստանում եւ Արցախում»,- հավելեց նա։

Մետաքսե Հակոբյանի կարծիքով` պատերազմը չպետք է այդքան երկար տեւեր այլ պետք է դիվանագիտությամբ հարցերը լուծվեին:

«Երբ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերին ամեն օր գալիս էր Ազգային ժողով՝ մեզ հետ հանդիպման, ես ամեն օր նրան այդ հարցն էի տալիս՝ երբ են լռելու զենքերը, որովհետեւ 21-րդ դարում զենքերի պատերազմ չի կարող լինել, որովհետեւ անմիջապես պիտի գործի անցնի դիվանագիտությունը։ Մենք կարճ ժամանակում հասկացանք, որ դիվանագիտության մասին խոսելն այլեւս անիմաստ է, որովհետեւ սա 2,5 տարի առաջ վերելակում Նիկոլի ծրագիրն էր, որը Ալիեւի հետ պայմանավորվելու արդյունքում սկսեց ուղղակի իրականացնել եւ որպեսզի այդ շոուն ստացվել, նա մեր հազարավոր երեխաներին սպանդի ենթարկեց, որպեսզի պատերազմի տեսք հաղորդի։ Արդյունքում՝ մի մասը պատերազմի ընթացքում, մյուս մասը կապիտուլացիոն համաձայնագրով թուրքին հանձնելուց հետո Նիկոլը նորից շարունակեց տարածքներ հանձնել թուրքերին։  Դրանից հետո մենք՝ այստեղ ապրելով ականատես էինք լինում, որ ադրբեջանցիները շատ հանգիստ իրենց մեքենաներով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեր վերահսկողության տակ գտնվող գյուղերի միջով, մեքենաներին գրված՝ Ղարաբաղը Ադրբեջան է, անցնում էին։ Մարտակերտի բնակչությունը՝ մեր կուսակցության անդամների եւ դաշնակցության երիտթեւի հետ միասին փակեցին Դրմբոնի ճանապարհը եւ ռուս խաղաղապահներից պահանջեցին, որ եթե ադրբեջանցիները հնարավորություն ունեն անցնելու մեր գյուղերի միջով, հետեւաբար մենք պահանջում ենք, որ մեզ էլ թույլ տան՝ մենք էլ Քարվաճառով անցնենք, մոտակա ժամանակներում սպասում ենք ինչ-որ լուծումների։ Մեր այդ փոքրիկ քայլով մենք ինչ-որ բանի կարողացանք անցնել, դե պատկերացրեք՝ եթե իշխանությունը իր դերում լինի»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ