News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անկարան ձգտում է օգտագործել Բաքվի հետ կապը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար Օսմանյան կայսրությունը վերականգնելու եւ Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունները միավորելու նպատակով՝ որպես ընդհանուր զինված ուժեր ունեցող միասնական տարածք թիկունքում: Այդ մասին գրում է լիբիացի լրագրող Ալաէդին Սալեխը Modern Diplomacy պարբերականի համար:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանի կողմից թուրք զինվորականների եւ Սիրիայից վարձկանների ուղղակի մասնակցությունը նշանավորել է պանթյուրքական քաղաքականության գագաթնակետը, որն ագրեսիվորեն իրագործվում է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի եւ նրա Արդարություն եւ զարգացում իշխող կուսակցության կողմից՝ նպատակ ունենալով տարածել Անկարայի ազդեցությունը Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի թյուրքական պետությունների վրա:

«Այսօր մենք տոնում ենք այդ փառավոր հաղթանակը: Սակայն Ադրբեջանի կողմից իր հողերն օկուպացիայից ազատագրելը չի նշանակում, որ պայքարն ավարտված է: Պայքարը, որը տարվում է քաղաքական եւ ռազմական ոլորտներում, կշարունակվի նաեւ տարբեր այլ ճակատներում»,-ասել է Էրդողանը Բաքվում դեկտեմբերին կայացած շքերթի ժամանակ: Այդկերպ, նա միանշանակ հաստատել է Թուրքիայի պատրաստակամությունն ապահովելու իր աշխարհառազմավարական շահերը բոլոր միջոցներով՝ ներառյալ ռազմական ուժը:

Էթնոկրոնական հակամարտությունների սրում

Էրդողանի կողմից «մյուս ճակատների» հիշատակումը պատկերացում է տալիս ներկայիս Թուրքիայի արտաքին քաղաքականության էության մասին, որը փորձում է վերադարձնել իր երբեմնի հզորությունը: Եվրոպայում ապաինտեգրման գործընթացներն ու համաշխարհային գերտերությունների դերի նվազումը, որն ավելի վաղ թույլ չէր տալիս օսմանյան հավակնություններին դուրս գալ ազգային սահմաններից, տվել են Թուրքիային կանաչ լույս աշխարհաքաղաքական ռեվանշի համար: Սակայն իր տարածաշրջանային առաջնորդությունը վերականգնելու համար Անկարան ընտրել է բավականին կասկածելի մեթոդներ, այդ թվում՝ քաղաքական իսլամի եւ թյուրքական փոքրամասնություններով երկրներում սեպարատիստական տրամադրությունների խթանումը:

Հարկ է հիշատակել, որ, չնայած պանթյուրքիզմի գաղափարախոսությունը նախորդել է Ռեջեփ Էրդողանի նախագահության ժամանակաշրջանին, նա Թուրքիայի ժամանակակից պատմության մեջ առաջին առաջնորդն է, որն ակտիվորեն ներդնում է այն իր արմատական եղանակով:

Թուրքիան եւ զինված խմբավորումները, որոնք Անկարան հովանավորում է, իրականցնում են Սիրիայի հյուսիսում քուրդ բնակչության նկատմամբ ահաբեկչական քաղաքականություն: Օկուպացված տարաշքներում լայնորեն տարածված են էթնիկ զտումները, սպանություններն ու քուրդ ձեռնարկատերերի եւ հողի սեփականատերերի առեւանգումները Թուրքիայում բնակություն հաստատած խմբավորումների միջեւ նրանց ունեցվածքը բաշխելու նպատակով: Իրավապահների տվյալներով՝ Աֆրինում թուրքական օկուպացիայի եռամյա ժամանակահատվածում սպանվել է 674 խաղաղ բնակիչ, առեւանգվել՝ ավելի քան 7300 մարդ եւ բռնի տեղահանվել՝ 300 000 քաղաքացի: Բացի այդ, թուրքական ընկերությունները հատել են ավելի քան 314 000 ձիթապտղի ծառ եւ թալաներ ավելի քան 70 ճարտարապետական օբյեկտ:

Քրդերից բացի, Լեռնային Ղարաբաղի հայերը նույնպես սեփական մաշկի վրա զգացել են թուրքական նացիոնալիզմի ողբերգությունն անցած տարի: Թուրքիան ուղարկել էր Սիրիայից հազարավոր վարձկաններ Ադրբեջանին օգնելու համար վիճելի տարածաշրջանում պատերազմի ժամանակ: Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի մաս, սակայն 1994 թվականից ունի քվազիանկախ կարգավիճակ՝ ստանալով պաշտպանություն Հայաստանից: Դաժան բախումների երեք ամիսների ընթացքում Ադրբեջանը կարողացել է գերազանցությունը ներկայացնել Թուրքիայի աջակցությամբ, եւ ստիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ստորագրել համաձայնագիր, որն ապահովել է Բաքվի հսկողությունն օկուպացրած տարածքներում:

Ռազմական փորձագետները պնդում են, որ Ադրբեջանի հաղթանակն Անկարայի կողմից գնահատվել է՝ որպես իր արտաքին քաղաքականության ճշգրտության ապացույց: Դա նաեւ ուներ ռազմավարական նշանակություն Թուրքիայի կողմից Նախիջեւանի ինքնավար մարզի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի մյուս հողերի միջով դեպի Կասպից ծով եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջան ուղիղ մուտք ունենալու առումով թյուրքական երկրներում հետագա առաջխաղացման համար»,-գրում է հոդվածի հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ