News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

29-ամյա Արգիշտի Քյարամյանը Արցախ է ժամանել ԱԱԾ 30 աշխատակիցների հետ։ Գլխավոր խնդիրը, որ ՀՀ ԱԱԾ ղեկավարի առջեւ դրել էր Փաշինյանը, իր կնոջ եւ որդու անվտանգությունը պահպանելն էր: Դերերը բաշխվել են հետեւյալ կերպ. բացի Աննա Հակոբյանի անձնական պահպանությունից՝ նրա անվտանգությունն ապահովում էին եւս 10 ամբողջությամբ զինված հատուկ ջոկատայիններ: Նույնիսկ Ղարաբաղում էին զարմացած, թե ինչ զենքերով էին ժամանել ԱԱԾ աշխատակիցները: Եվս 10 մարդ պահպանել է Փաշինյանի որդու անվտանգությունը: Մնացածը գտնվել են Արգիշտիի տրամադրության տակ: Այս մասին  իր Telegram-ալիքում գրել է «Իզվեստիա» թերթի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը:

«Սկանդալ է ծագել, երբ գեներալ Մովսես Հակոբյանը կոշտ տոնով փորձել է Նիկոլի կնոջից պահանջել լքել բունկերը, որում գերգաղտնի ռազմական օպերացիա էր քննարկվում։ Մինչ այդ արդեն մի քանի անգամ Աննա Հակոբյանը հրապարակավ նրանց վիրավորել է եւ անգամ փորձել է սովորեցնել, թե ինչպես պետք է կառավարել զորքը։ Մովսես Հակոբյանը չի դիմացել եւ շատ կոպիտ ձեւով նրանից պահանջել է լքել շտաբը:

Դրանից անմիջապես հետո Հակոբյանի թիկնապահները փորձել են նրան հանգստացնել։ Բայց բավականաչափ ալկոհոլ օգտագործած կինը զանգել է Նիկոլին եւ սկանդալ սարքել: Ինչպես պատմել են թիկնապահները, նա սկսել է բղավել: Աննայի սենյակից երեքհարկանի քֆուրներ են հնչել: Աննան ստորացրել է Նիկոլին եւ ասել՝ «դու ինչ տղամարդ ես, եթե ինչ-որ «մոսկա» խայտառակում է քո կնոջը»:

Կնոջ հետ զրույցից 5 րոպե անց Փաշինյանը զանգել է Քյարամյանին եւ պահանջել ձերբակալել գեներալ Հակոբյանին եւ ձեռնաշղթաներով բերել Երեւան։ Հենց նման պահանջ է եղել․ բերել ձեռնաշղթայով ու ոստիկանական մեքենայով։

Քյարամյանը պատիվ է տվել եւ գնացել Արցախի նախագահի մոտ: Վախեցած Արայիկ Հարությունյանը երկու գեներալների հրավիրել է խորհրդակցության: Գեներալներն ասել են, որ ոչ ոք նման հրաման չի կատարի, եւ, հակառակը, կձերբակալվեն Քյարամյանն ու իր ողջ թիկնազորը։ Այդ ժամանակ Արայիկ Հարությունյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրամանն ու այդ մասին ասել է Արգիշտիին։ Վերջինս դողացող ձայնով զեկուցել է Նիկոլին, որ անհնար է կատարել գեներալ Հակոբյանին ձերբակալելու հրամանը: Փաշինյանը սկսել է գոռալ ԱԱԾ երիտասարդ ղեկավարի վրա ու նրան մեղադրել, որ նա տղամարդ չէ։ Դրանից հետո պատերազմող երկրի ԱԱԾ տնօրենի ազատման հրաման է արձակել»,-գրել է նա:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ