News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԻՀՊԿ առաջին հրամանատար Հոսեյն Սալամին տարածաշրջանային երկրներին զգուշացրել է Իսրայելի հետ համագոարծակցության հետեւանքների մասին, հաղորդում է Mehr-ը:

«Մենք զգուշացնում ենք տարածաշրջանի ռեժիմներին, որ սիոնիստները անիծված ծառ են, որը հանգեցնում է հրդեհի՝ որտեղ էլ այն աճի: Դուք չպետք է բարեկամանաք սիոնիստների հետ»,-ասել է գեներալ-մայոր Սալամին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այլեւս գերտերություն չէ եւ չի կարող ցանկալի քաղաքականություն վարել: Նա հավելել է, որ ամերիկացիները պետք է իմանան, որ անհաջողության են մատնվել իրանցի ժողովրդի վրա ճնշման ոլորտում: ԻՀՊԿ ղեկավարը նշել է, որ Իրանի ժողովուրդն իր անկախությունը չի փոխի պատժամիջոցների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ