News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում շարունակվում է դասադուլն ու գործադուլը։ Դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով հաղորդում է, որ աշակերտները դպրոց չեն հաճախել, հետեւաբար դասապրոցես չկա։

«Մանկավարժական անձնակազմը տեղում է։ Իհարկե, մեր պահանջն անփոփոխ է»,– ասաց Փայտյանը՝ ԿԳՄՍ–ի ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ դասապրոցեսը խաթարված է։

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ շաբաթն է՝ ինչ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում դասապրոցես տեղի չի ունենում։ Այդ կերպ ուսուցչական անձնակազմն ու աշակերտներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի դեմ՝ պահանջելով նրա հրաժարականը։ Ըստ նրանց՝ նոր տնօրենը Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է եւ նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը եւ աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։ Ինքը՝ Քարմիլե Առաքելյանը  չի պատրաստվում հրաժարական տալ, պնդում է՝ շարունակելու է պաշտոնավարել։

Մեզ սպառնում է, ասում է՝ աշխատավարձից կկտրեմ. Աբովյանի դպրոցի տնօրենն էլ, ուսուցիչներ էլ չեն «հանձնվում»

Տպել
Ամենաշատ