News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, համախոհները, որոնք արտահերթ ընտրությունների օրակարգով հանդիպել էին վարչապետի հետ, «մանթրաժի» մեջ են «Իմ քայլի» որոշումից, որով հայտարարվեց արտահերթ ընտրություններ չանցկացնելու մասին։ Բացատրությունը, ըստ իշխանականների՝ չկա հանրային պահանջ։

Այդ գործիչների թվում են ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը, Արամ Զավենի Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, Արման Բաբաջանյանը, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հետ հանդիպած մնացյալ մարդ-կուսակցությունների ներկայացուցիչները։

Այն պահին, երբ քաղաքական դաշտը գրեթե միաձայն մերժում էր Նիկոլ Փաշինյանին, նա փնտրում էր յուրայիններ եւ հանդիպում ոմանց հետ, ըստ լուրերի՝ խոստանալով իրեն այս պահին աջակցելու դիմաց նպաստել նրանց՝ խորհրդարան մտնելուն։

Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, հանրային ընդվզումը մեծ չէր, արմատական ընդդիմությունն էլ պառակտված էր, եւ Փաշինյանը որոշեց, որ իր իշխանությանն ուղղված վտանգներն անցյալում են, ուստի որոշեց հրաժարվել արտահերթ անելուց՝ մեղմ ասած, անհարմար վիճակում դնելով իր կողքը կանգնած անձանց։ Երեկ Գուրգեն Արսենյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ինքն ի սկզբանե կողմ չի եղել արտահերթին, ով առաջ էր քաշել այդ օրակարգը, թող նա էլ «վատ զգա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
Ամենաշատ