News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արցախում այս տարվա հունվարի 1-ից առողջապահության համակարգի աշխատողների աշխատավարձի բարձրացմամբ, ինչպես նաև անվճար բուժօգնության ծառայությունների տեսակների և ծավալների ընդլայնմամբ ու վերականգնողական ծառայությունների աճով պայմանավորված՝ 3 միլիարդ 787,3 միլիոն դրամով ավելացել են առողջապահության ոլորտի ծախսերը: Այս մասին նշել է Արցախի պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ Ազգային ժողովի փետրվարի 11-ի նիստում ներկայացնելով «Արցախի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի մասին» օրինագծի լրամշակված տարբերակը:

«Շուրջ 200 մլն դրամի չափով կրճատվել են պատվիրակությունների ընդունելությունների համար նախատեսված ծախսերը:  Ավելացել է «Սոցիալ-հոգեբանական վերականգնման օգնության տրամադրում» ծախսային ծրագիրը՝ 20 մլն դրամով: Ըստ այդմ՝ քաղաքացիներին հոգեբանական ծառայությունների մատուցման համար, ընդհանուր առմամբ,  նախատեսվել է 30 մլն դրամ: Օրենքի նախագծով ընթացիկ տարվա պետբյուջեի եկամուտները կազմելու են՝ 84 մլրդ 230,7 մլն դրամ, ծախսերը՝ 132 մլրդ 342 մլն դրամ, իսկ դեֆիցիտը՝  48 մլրդ 111,3 մլն դրամ»,- մասնավորապես նշեց Մարտիրոսյանը:

Արցախի 2021 թվականի պետական  բյուջեի օրինագծի քննարկման ընթացակարգի ժամանակ Ազգային ժողովի «Միասնական հայրենիք», «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունները նշեցին, որ կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին: Պետբյուջեի նախագծին դեմ քվեարկելու մասին հայտարարեցին՝ «Արցախի ժողովրդավարական», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Արդարություն» խմբակցությունները՝ պատճառաբանելով, որ այն չի արտացոլում պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակը և չի մատնանշում առկա իրական խնդիրների լուծման ուղիները: Քվեարկության արդյունքում՝ 25 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ,  Արցախի խորհրդարանն ընդունել է 2021 թվականի պետբյուջեի նախագիծը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ