News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ուսանողները բողոքի ակցիա են իրականացրել՝ իրենց բողոքը հայտնելով, որ երեկ ԱԺ-ում ԿԳՄՍ նախարար Դումանյանը կասկածի տակ է դրել իրենց ինստիտուտի լիցենզիան եւ համարել, որ պետք է փոխել այն:

Ուսանողները նստել էին ինստիտուտի աստիճանների վրա: Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Օդում կախված լուրերի համաձայն Թատերական ինստիտուտը լիցենզիայից զրկվելու է, միանալու է մանկավարժական համալսարանին: Բացի այդ, այդ նախագծով վերանում է ռոտացիան, այսինքն եթե վճարովի ընդունված ուսանողը հավաքում է նույնիսկ 95 տոկոս, նա չի կարող անցում կատարել անվճար համակարգի եւ դրանից կոռուպցիայի հոտ է գալիս»:

Ակցիայի մասնակիցը հավելեց, որ նոր նախագծով ինստիտուտի կառավարման խորհրդի 9 անդամներից 4-ն են լինելու ինստիտուտից, իսկ 5-ը՝ նախարարությունից. «Այսինքն ինստիտուտը կորցնում է ինքնավարությունը եւ նախարարությունից է ղեկավարվելու:

Տպել
Ամենաշատ