News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Թուրքական պետական ​​ալիքը ցույց է տվել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ մի շարք տարածքների վրա ազդեցության ընդլայնման քարտեզը
Թուրքական պետական ​​TRT1 հեռուստաալիքը եթերում ցույց է տվել Stratfor ըհնկերության կողմից ավելի վաղ պատրաստված Անկարայի ազդեցության ոլորտի ընդլայնման կանխատեսման քարտեզ:

Ընկերությունը կանխատեսում է, որ մինչ 2050 թվականը Թուրքիան կընդլայնի իր ազդեցության ոլորտը դեպի Բալկաններ, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արեւելք, Անդրկովկաս, Կենտրոնական Ասիա եւ Ռուսաստանի մի մասի վրա: Այդպես, Անկարայի շահերի գոտում քարտեզի վրա էին հայտնվել Հյուսիսային Կովկասի, Ղրիմի հանրապետությունները, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերը, Ռոստովի եւ Աստրախանի շրջանները, Կալմիկիան եւ երկրի եվրոպական տարածքի հարավում գտնվող այլ տարածաշրջանների մասեր:

Ըստ կանխատեսումների` Թուրքիայի ազդեցության գոտում պետք է հայտնվեն Լիբիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Սիրիան, Հունաստանը, Կիպրոսը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Եմենը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ նախկին ԽՍՀՄ ասիական հանրապետությունների որոշ հատվածներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ