News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պետական դումայի պատգամավորները մեկնաբանել են թուրքական հեռուստաալիքի եթերում հայտնված Թուրքիայի քարտեզը, որում ներառված էին ռուսական տարածքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Այսպես, Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը համարում է, որ Թուրքիայի իշխանությունները մտածում են Օսմանյան կայսրությունը վերականգնելու մասին: Ընդ որում՝ նա կասկած է հայտնել, որ Անկարան կփորձի միացնել Ռուսաստանի տարածքներն ուժային ճանապարհով:

Պատգամավորը նաեւ կոչ է արել թուրք քաղաքական գործիչներին ուսումնասիրել Ռուսաստանի պատմությունն ու հիշեցրել է, որ պետք չէ հավակնել ուրիշների տարածքներին:

«Եթե նրանք ցանկանում են սեփական մաշկի վրա ստուգել ռուսական կամքի եւ մեր զենքի ուժը, թող փորձեն»,-հավելել է Կրասով:

Պետդումայի մյուս պատգամավոր Պավել Շպերովը հավաստիացրել է, որ Թուրքիան ցանկանում է վերադարձնել երեք դար վաղեմություն ունեցող ազդեցությունն ու չի թաքցնում հավակնությունները Ղրիմի նկատմամբ:

«Սակայն ես չեմ կարծում, որ դա կարող է ինչ-որ կերպով լուրջ քննարկման տեսք ստանալ»,-հավելել է խորհրդարանականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ