News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մահացել է Լյուսի Միրիգյանը, որը սիրում էր գլուխկոտրուկներ, լավ գինի եւ ԱՄՆ-ի կառավարությանը մոլորեցնել, գրում է San Francisco Chronicle-ն:

«Իրականում նա հիվանդ չէր: Նա մահացել է 114 տարեկանում»,-պատմել է նրա դուրստը՝ Սոնյա Միրիգյան Քուջակյանը:

Ընտանիքը պատմել է, որ Լյուսի Միրիգյանն ապրել է լիարժեք կյանք, սակայն իրականում չի դարձել լուրերի աղբյուր, քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չէր որոշել 2017 թվականին առանց ինչ-որ ակնհայտ ապացույցների, որ նա արդեն մահացել է եւ այլեւս չունի իրավունք ստանալ ամսական 377 դոլարի չափով պետական կենսաթոշակ: Կառավարությունը հայտարարել էր, որ նա չի պատասխանել իրենց նամակներին, իսկ Միրիգյանն ասել էր, որ երբեք չի ստացել դրանք:

Իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփեյերի ջանքերը:

Միրիգյանի հարազատները պատմել են, որ ընդհանուր առմամբ նրա առողջությունն ամուր էր մինչեւ վերջերս:

Միրիգյանը, որն ապրել է իր դստեր եւ փեսայի հետ, մահացել է ուրբաթ առավոտյան՝ ընտանիքի անդամներով շրջապատված: Նա համարվել է Սան Ֆրանցիսկոյի ամենատարեց մարդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ