News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մասնագետները գիտության համար պայթող մրջյունների նոր տեսակ են հայտնաբերել: Միջատներն ապրում են Հարավարեւելյան Ասիայում, հայտնում է  Planet- today-ը:

Ավստրիայի եւ Բրունեյի գիտնականները, ովքեր հետազոտական ​​աշխատանքներ են իրականացրել Բորնեո կղզում, զարմանալի մրջյուններ են գտել, որոնք կարող են պայթել: Նոր տեսակը ստացել է Colobopsis explodens անվանումը:

Colobopsis explodens պայթող մրջյունները յուրահատուկ հատկություն ունեն. վտանգի դեպքում նրանք սկսում են կտրուկ սեղմել որովայնի մկանները: Դա մարմնի պատռման եւ թունավոր նյութի արտադրության է հանգեցնում: Փորձագետները պարզել են, որ այս պահվածքը բնորոշ է միայն աշխատողների դասին: Բացի այդ միջատների նոր տեսակների հիերարխիայում մրջյունների հազվագյուտ դաս գոյություն ունի: Նրանք շատ խոշոր գլուխ ունեն, որն ավելի մեծ է, քան մարմինը: Նման կառուցվածքի շնորհիվ միջատները ամբողջովին փակում են մրջնաբույնի մուտքերը: Արդյունքում գիշատիչները չեն կարողանում տուն մտնել:

Կամիկաձե միջատները չափազանց հազվադեպ են հանդիպում բնության մեջ, ուստի հայտնագործությունը մեծ նշանակություն ունի գիտության համար: Գիտնականները պատրաստվում են շարունակել Colobopsis explodens-ի հետագա ուսումնասիրությունը: Մասնագետներին հետաքրքրում է մրջյունների նոր տեսակների վարքը, անատոմիական կառուցվածքը, էվոլյուցիայի գործընթացը եւ այլ հատկություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ