News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտներում դրոններն արագորեն առաջ անցան դրանք չեզոքացնելու համար նախատեսված ցամաքային համակարգերից` ճանապարհ հարթելով խոցելի զորքերի վրա հեշտ գրոհների համար, գրում է Defense News-ը:

«Սկզբում մի տեսանյութ հայտնվեց Լիբիայից, որում թուրքական ԱԹՍ-ն ոչնչացնում է ռուսական «Պանցիր» հակահրթիռային պաշտպանության համակարգը: Այնուհետեւ Լեռնային Ղարաբաղում  իսրայելական Harop-ի օգնությամբ շարքից դուրս բերվեց «Ս-300» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը՝: Ավելին, փորձագետների կարծիքով, անօդաչու թռչող սարքերի եւ հակաօդային պաշտպանության համակարգերի միջեւ ուժերի հավասարակշռությունը համաշխարհային պատերազմների բանալին կդառնա մոտ ապագայում:

«Լիբիան, Լեռնային Ղարաբաղը եւ Սիրիան մեզ ցույց տվեցին, որ եթե գործող ուժերը չեն կարողանում պաշտպանել իրենց օդային տարածքը, ապա անօդաչու թռչող սարքերի լայն կիրառումը կարող է կյանքը ծայրաստիճան վտանգավոր դարձնել»,- նշել է Պաշտպանության հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի գիտաշխատող (Մեծ Բրիտանիա) Ջասթին Բրոնք:

Անցյալ տարի թուրքական Bayraktar TB2 մարտական ​​անօդաչուն հայտնվել էր թերթերի էջերին լիբիական հակամարտության ժամանակ: «Թուրքիան նաեւ ինժեներների ուղարկեց, որոնք կատարելագործեցին դրոնների ծրագրային ապահովումը»,- ասել է Ջալել Հարչաուին շվեյցարական Global Initiative Against Transnational Organized Crime-ից:

«Հոկտեմբերին TB2-ի արդյունավետ օգտագործումը Լեռնային Ղարաբաղում հնարավոր դարձավ նախորդ հաջողությունների շնորհիվ Լիբիայում»,- հավելել է նա: Հաղորդվում էր, որ Թուրքիան, որը սատարում էր Ադրբեջանին, հակամարտությունից առաջ ուսումնական ԱԹՍ-ներ էր ուղարկել: TB2-ները, իսրայելական բարաժավորող զինամթերքի հետ միասին, հաջողության հասան. հոլանդական Oryx հետազոտական ​​խումբը հայտնել էր, որ 134 հայկական տանկ է ոչնչացվել ադրբեջանական 22 տանկի դեմ:

«Թուրքիան կուտակում էր իր փորձը ԱԹՍ-ների ոլորտում իսրայելական ԱԹՍ-ների վարձակալումից հետո, այնուհետեւ կիրառեց այդ փորձը սեփական ԱԹՍ-ների կառուցման համար` իսրայելական համակարգերի վրա դրված սահմանափակումների պատճառով հիասթափությունից հետո,- ասել է Բրոնքը:- TB2-ը Heron-ի նման աերոդինամիկ պրոֆիլ ունի, իսկ թուրքական Anka անօդաչուն նման է Hermes 450ճին»: Bayraktar-ի արտադրողը TB2 է վաճառել Կատարին եւ Ուկրաինային, իսկ Սերբիան դիտարկում է գնման հնարավորությունը:

«Չինաստանը եւ Թուրքիան մրցում են ԱԹՍ-ների վաճառքների համար, ուստի հարց է առաջանում` ինչու՞ Ռուսաստանը համարժեքը չունի TB2-ի վաճառքի համար: Ես շատ զարմացած եմ, որ դրանցից գրեթե չկա այդ շուկայում»,- ասել է Հարչաուին: ԱԹՍ-ների օգտագործումը Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններում թանկ արժեցավ. Կանադան դադարեցրեց զենքի արտահանումը Թուրքիա` TB2-ում կանադական դետալների պարունակության մասին պնդումների պատճառով, մինչդեռ անօդաչու սարքերի համար մասեր մատակարարող բրիտանական ընկերությունը նույնպես խզեց պայմանագիրը:

Բրոնքի խոսքով` մի շարք երկրներ, այդ թվում` Բրիտանիան, ուժեղացնում են իրենց ցամաքային զորքերի պաշտպանությունը: «Այս սպառնալիքի լույսի ներքո բրիտանական բանակը վերջերս կարճ կամ միջին հեռահարության համակարգ [զենիթահրթիռային համալիր] պատվիրեց, որը կոչվում է Sky Saber: Եթե ​​դրանք տեղակայվեն մեծ քանակությամբ, ապա պետք է կտրուկ նվազեցնեն բանակի խոցելիությունը ե՛ւ հսկողության, ե՛ւ թշնամու ԱԹՍ-ների հարձակումներն այն իրավիճակներում, երբ բարեկամական պաշտպանությունն օդից հասանելի չէ»,- ասել է նա: Սակայն դրոններն անձեռնմխելի չեն, հավելել է նա: «Սիրիայում ամերիկյան եւ բրիտանական Reapers եւ Predators դրոնները շատ խնդիրներ ունեին ռուսական ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերի հետ: Բրոնքն ակնկալում է, որ զինվորականները կավելացնեն հակաօդային պաշտպանության համար նախատեսված ծախսերը` ԱԹՍ-ների սպառնալիքը հավասարակշռելու համար, «հատկապես` այն երկրներում, որոնք չունեն ուժեղ ավիացիա»:

«Տարբերակներից մեկը ռուսական SA-17 համակարգն է, որի հեռահարությունը 75 կիլոմետր է` TB2 հրթիռների 10 կիլոմետրի համեմատ, կամ` ավելի էժան եւ կոմպակտ SA-15 համակարգը`  10 կիլոմետր հեռահարությամբ: Արեւմտյան արտադրանքը ներառում է NASAMS համակարգը, որն արդեն օգնում է պաշտպանել Վաշինգտոնը մոտ 15 կիլոմետր շառավիղով, եւ NASAMS 2-ը` 30-40 կիլոմետր հեռահարությամբ»,- ասել է նա: 

Թագավորական Միացյալ ծառայությունների ինստիտուտի ռազմական գիտությունների տնօրեն Փիթեր Ռոբերթսն ասել է, որ աշխարհը սկսում է գիտակցել ժամանակակից պատերազմների իրողությունը: «Որոշ ժամանակ ռոմանտիկ տեսակետ կար, որ անօդաչու թռչող սարքերը, տանկերը կամ հրթիռները ինքնուրույն կհաղթեն պատերազմը:- ասել է նա,- Պատերազմի դաշտում արծաթե փամփուշտ չկա»:

Ռոբերթսը հավելել է, որ քաղաքային պատերազմները նույնպես վերածնունդ են ապրում, ինչպես եւ` խաբեության արվեստը պատերազմում: «Անկախ նրանից` դա ռուսներն են Ուկրաինայում, թե իրանցիները, խայծի օգտագործումը վերադառնում է. մի բան, ինչի մասին մենք ժամանակին գիտեինք, սակայն մոռացել էինք 1990-ականներին»:

Նրա խոսքով` աշխարհը վերադառնում է նաեւ պրոքսի պատերացմների դարաշրջանին` Լիբիայից մինչեւ Լեռնային Ղարաբաղ եւ Եմեն: «Դա նշանակում է, որ պատերազմները վարում են գերտերությունները` վարձկանների, հովանավորվող պարտիզանական խմբավորումների եւ ապստամբներ ներգրավմամբ,- ասել է նա:- Դա նաեւ նշանակում է, որ ավելի բարդ զենքը կհայտնվի ավելի փոքր ոչ պետական ​​խմբավորումների ձեռքում, ինչպիսիք են հութիները Եմենում, ովքեր թեւավոր եւ բալիստիկ հրթիռներ եւ ԱԹՍ-ներ են օգտագործում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ