News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

24 ժամում Թուրքիայի իշխող կուսակցությունն ու նրա աջակիցները կարողացան, առաջին հերթին, խոստովանել, որ իրենք ձախողել են մահացու ռեյդը Իրաքի հյուսիսում, մեղադրեցին «ահաբեկիչներին» մարդկանց սպանության մեջ, ապա փոխեցին նպատակը՝ ներքին քաղաքական ընդդիմախոսների վրա հարձակման համար: Արդարություն եւ զարգացում կուսակցությունը, որը իշխում է գրեթե երկու տասնամյակ եւ վերջերս ձեռնարկել է ներխուժում Սիրիայում, Լիբիայում եւ Հայաստանում եւ ընդունել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին, այժմ կողմ է նոր պատերազմին Իրաքում, Սիրիայում եւ Թուրքիայում, գրում է Jerusalem Post-ը:

Ինչպե՞ս այդ ամենը սկսվեց: Թուրքիան հայտարարում է, թե պայքարում է Քրդական բանվորական կուսակցության «ահաբեկիչների» դեմ: 2015 թվականին կառավարության եւ Քրդական բանվորական կուսակցության միջեւ հրադադարի ռեժիմը խախտվեց, եւ Թուրքիան զանգվածային պատերազմ սկսեց քրդական քաղաքներում՝ արդյունքում ոչնչացնելով այն, ինչ մնաց ՔԲԿ-ից Թուրքիայում: Միեւնույն ժամանակ, կառավարությունը ձգտում է մեկուսացնել ընդդիմադիր «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությանը: Այն երկու անգամ նոր ընտրություններ է անցկացրել 2015 թվականին եւ օգտագործել 2016 թվականի պետական հեղաշրջման փորձը, որպեսզի ընդլայնի նախագահական լիազորությունները: Կառավարությունը բանտարկել է «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցության 65 ընտրված քաղաքապետերից 60-ին:

Ապա Թուրքիան հարձակում է սկսել Սիրիայում եւ ակտիվացրել օպերացիան Իրաքի հյուսիսում: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ նրա աջակիցները պնդել են, թե «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությունն ու ՔԲԿ-ն կապ ունեն միմյանց հետ:

2018 թվականի հունվարին Թուրքիան ներխուժեց եւ անօրինական ճանապարհով օկուպացրեց Սիրիայում քրդական Աֆրին շրջանը՝ քրդերի, եզդիների եւ այլ փոքրամասնությունների էթնիկ զտումներ անցկացնելով: Սիրիայում Թուրքիայի կողմից աջակցվող ծայրահեղականները հաճախ գնդակահարում են քուրդ փախստականներին եւ քրիստոնեական համայնքներին եւ առեւանգում փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
Թուրքիան նոր պատերազմ կամ օպերացիա է սկսում ՔԲԿ-ի դեմ ամեն անգամ, երբ ԱԶԿ-ն պարտվում է հարցումներում: Օրինակ, «Եփրատի վահան» օպերացիան սկսվեց 2016 թվականին պետական հեղաշրջման փորձից հետո, իսկ 2018 թվականին կայացան ընտրություններ Աֆրինում պատերազմից հետո: Այժմ հարցումները ցույց են տալիս, որ ԱԶԿ-ն տուժում է համալսարաններում ցույցերից, քանի որ նոր պատերազմը կարող է անխուսափելի լինել:

Իրաքի հյուսիսում ընթացիկ մարտերը սկսվել են 2019-ի գարնանը եւ անվանվել «Մագիլ օպերացիա»: 2020 թվականի գարնանը սկսվել է երկրորդ փուլը՝ «Արծվի մագիլ 2» անվանմամբ, իսկ այժմ երրորդ փուլն սկսվել է վերջին շաբաթվա ընթացքում: Ինչպես հաղորդվել է, փետրվարի 11-ին սպանվել է 3 թուրք զինվոր: Թուրքիան որեւէ պատճառ չի ներկայացրել իր նոր ռազմական օպերացիայի համար: Նա պնդում է, թե Իրաքում կան ՔԲԿ բազաներ, եւ նա պետք է շարունակի հարձակվել նրանց վրա, նույնիսկ եթե ՔԲԿ-ն չհարձակվի Թուրքիայի վրա:

Թուրքիան պնդում է, որ հավերժ հարձակումների «իրավունք» ունի, քանի որ  «միջազգային հանրությունը», ներառյալ՝ ԱՄՆ-ն, ՔԲԿ-ն պիտակավորել է որպես ահաբեկչական: Հայտնի չեն 3 թուրք զինվորների մահվան պատճառները, սակայն Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է անում դատապարտել այդ մահերը: Թուրքիային հաջողվել է հասնել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան պատասխանի, որում ԱՄՆ-ն հայտնել է, որ «վշտացած է ՔԲԿ ահաբեկիչների կողմից թուրք զինվորների սպանության կապակցությամբ»:

2016 թվականից Թուրքիայի նպատակն է ստիպել ԱՄՆ-ից հեռանալ Սիրիայից:

Փետրվարի 14-ին թուրքական ԶԼՄ-ները հայտարարել են, որ ՔԲԿ-ն «մահապատժի է ենթարկել» Իրաքի հյուսիում 13 թուրք քաղաքացու:

Թուրքիան պնդում է, թե սպանվել են «13 թուրք խաղաղ բնակիչներ»: Թուրքիան համարվում է խոշոր բանտ աշխարհում լրագրողների համար, քանի որ նրա զանգվածային լրատվամիջոցներն այսօր առաջին հերթին կապված են ԱԶԿ-ի հետ, ներառյալ ազգային ընկերությունները, ինչպիսիք են TRT-ն եւ Anadolu-ն:

ԱՄՆ Պետդեպարտամենտը 13 քաղաքացու մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել: Հայտարարության մեջ ասվում է, որ եթե «ՔԲԿ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիների մահվան մասին հաղորդագրությունները հաստատվեն, ապա Պետդեպարտամենտը վճռորոշ կերպով կդատապարտի այդ գործողությունները: Այստեղ «եթե» եւ «խաղաղ բնակիչներ» առանցքային են, քանի որ պարզ չէ, թե արդյոք նրանք սպանվել են «ահաբեկիչների» կողմից կամ Թուրքիայի անխոհեմ օպերացիայի արդյունքում:

Լրագրող Ամբերին Զամանը նշում է, որ միջադեպի մասին վերնագրերը մոլորեցնող են: Նա Twitter-ում գրել է, որ 13 սպանվածների շրջանում կան մի քանի «զինծառայողներ», այդ թվում ոստիկան: Այդպիսով, նրանք «քաղաքացիական անձինք» չեն եղել:

Ռեյդի իրական պատմությունը կարող է լինել այն, որ Թուրքիան փորձում է նոր պատերազմի համար հիմքեր ստեղծել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը անհապաղ արձագանքել է սպանությունների մասին նորություններին՝ հայտարարելով, որ Թուրքիան պետք է բռնի ՔԲԿ-ի ղեկավար Մուրադ Քարայըլանին եւ նրան «հազարավոր մասերի բաժանի»:

Անկարայի ազդանշանով ԱԶԿ այլ առաջնորդներ սկսել են նոր պատերազմն արդարացնող հայտարարությունների շարք: Փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ասել է, թե «քանի դեռ արմատախիլ չի արվի ահաբեկչությունը, Թուրքիան կշարունակի իր պայքարը ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»:

Արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Twitter-ում գրել է, որ «ահաբեկչության նկատմամբ Արեւմուտքի երկակի ստանդարտները եւ այն ըմռբնումը, թե «իմ ահաբեկիչը վատն է, ձեր ահաբեկիչը՝ լավը», շարունակվում է»: Նրա գրառումն ակնհայտորեն ուղղված է ԱՄՆ-ին, քանի որ Թուրքիան փորձում է ԱՄՆ-ին ներգրավել «ահաբեկչության դեմ նոր պատերազմում» եւ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների վրա հարձակումները արդարացնել ահաբեկչության դեմ պատերազմով:   

Իր նոր ծրագրի շրջանակում Թուրքիան ձգտում է ԱՄՆ-ին ստիպել լքել Սիրիան՝ սպառնալով Սինջար ներխուժմամբ, որտեղ ապրում է եզդի փոքրամասնություն:

Պարզ չէ, թե արդյոք Անկարան նոր ներխուժում կսկսի Իրաքի հյուսիսում, կկարողանա արդյոք արգելափակել իր ներքին քաղաքական ընդդիմախոսներին, կամ էլ ընթացիկ ճգնաժամը պարզապես կհանգեցնի թվիթթների քանակի եւ ավիահարվածների ավելացման: Անկարան արդեն հրահրում է սիրիացի փախստականներին Թել-Ռիֆադում եւ Այն-Իսեում քրդերի դեմ հարձակումների:

Մնում են հարցեր այն մասին, թե ինչ է տեղի ունեցել թուրքական ռեյդի ժամանակ: Եթե Թուրքիան իրականում թափանցիկ ժողովրդավարություն անցկացներ եւ իրեն դրսեւորեր որպես ՆԱՏՕ-ի անդամ, ապա կունենար թափանցիկ հետաքննություն: Անկարայի կառավարամետ ԶԼՄ-ները գրում են, թե նրանց «մահապատժի են ենթարկել»:

Ձախողված ռեյդի հետ ընդհանրություն չունեցող քրդամետ կուսակցությանը հարված հասցնելու ԱԶԿ-ի անհապաղ որոշումը մատնանշում է, թե որն էր օպերացիայի փաստացի նպատակը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ