News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 10
USD
522.09
EUR
630.68
RUB
7.05
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Աղքատ երկրներում բնակվող մարդիկ կորոնավիրուսի համավարակի հարուցած ճգնաժամի պատճառով կարող են բախվել սննդամթերքի դեֆիցիտի վտանգին: Այս մասին նախազգուշացնում է ՄԱԿ-ը, հայտնում է The Guardian-ը:

Գրեթե ամբողջ աշխարհում սննդամթերքը թանկացել է, իսկ որոշ երկրներում այն ընդհանրապես անհասանելի է մարդկանց: Այս տարի իրավիճակը, կարծես, ավելի բարդ է, քան անցյալ տարի էր, նշել է 2021 թվականի պարենային համակարգերի գագաթնաժողովի հարցերով ՄԱԿ հատուկ բանագնաց Ագնես Կալիբատան: Նա հավելել է, որ շատերն այլեւս սննդամթերք եւ խնայողություններ չունեն:

Կալիբատայի կանխատեսումներով՝ COVID-19-ի եւ դրա տնտեսական հետեւանքների դեմ պայքարը կարող է տեւել նվազագույնը հինգ տարի: Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է գները ցածր մակարդակում պահել եւ աջակցել մարդկանց հասանելիությանը սննդամթերքին:

2020 թվականին սննդամթերքի եւ հումքի համաշխարհային գները վերջին երեք տարում ռեկորդ են սահմանել: Անցյալ տարվա դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, երբ գրանցվել էր գրեթե վեց տարում ինդեքսի ամենաբարձր մակարդակը, ցուցանիշն աճել է մինչեւ 107,5 կետով կամ 2,2 տոկոսով:

Փորձագետները պարենի գնաճը չեն պայմանավորում բացառապես համավարակով, ինչը հիմնականում հանգեցրել է մատակարարումների որոշ խափանումների եւ ուշացումների: Մասնագետների խոսքով՝ գնային դինամիկան կախված է պահանջարկի եւ առաջարկի հարաբերակցությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքի ուղղությամբ
Այդպես են զինվորականները պատասխանել Գազայի տարածքից հրթիռի արձակմանը...
Չինաստանում ԱՄՆ-ին կոչ են արել մենաշնորհ չդարձնել մարդու իրավունքները
ԱՄՆ-ն հոգում է միայն կապիտալի եւ քաղաքականության մասին, պաշտպանում հարուստների իրավունքները...
Մյանմայում հեղաշրջման երեք ամիսների ընթացքում զոհվել է առնվազն 774 մարդ
Ռազմական իշխանությունների դեմ զանգվածային բողոքի ցույցերը տեղի են ունենում ամեն օր բազմաթիվ քաղաքներում...
Գուտերիշը հայտարարել է երեք միլիոն տարում Երկրի ռեկորդային ջերմաստիճանի մասին
«Անցած տարին դարձել է աննախադեպ շրջան էքստրեմալ եղանակային պայմանների եւ կլիմատիկ կատակլիզմների առումով»,-նշել է Գուտերիշը...
ՄԱԿ. Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում վերահսկողության կորստի վտանգ գոյություն ունի
«Միայն վերջին օրերին բախումների եւ հարձակումների համատեքստում իսրայելական անվտանգության ուժերի հետ առանձին միջադեպերի արդյունքում երկու պաղեստինցի է զոհվել...
Ադրբեջանի օմբուդսմենը բողոքում է Հայաստանի օմբուդսմենից
Ադրբեջանի օմբուդսմենը երբեք չի արձագանքել ադրբեջանական զինուժի կողմից կատարված հրեշավոր հանցագործությունների մասին հաղորդագրություններին․․․
Ամենաշատ